Հայաստանի գյուղերից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացու դի

© Photo : official site of the Investigative Committee of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի կիսակառույց շինության ներսում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Հայ քննիչները պարզում են Հայաստանում ՌԴ քաղաքացու մահվան պատճառները, որի մարմինը հայտնաբերվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում, հաղորդվում է Հայաստանի քննչական կոմիտեի կայքում։

2015 թվականի օգոստոսի 19-ին ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կիսակառույց շինությունում  կա  դիակ:

«Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի  կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է  տղամարդու դի՝ ամբողջությամբ սևացած։ Պարզվել է  մահացած անձի  ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ,  ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝  Երևանում գտնվող բնակարանում»,– ասվում է հաղորդագրությունում:
 
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս
0