Հայաստանում 3719 կգ կանեփ է ոչնչացվել

© Photo : ARKA news agency / Полиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4,7 գրամ «մարիխուանա», 60 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում օգոստոսի 19-ին Հայաստանի հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3719 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ հաղորդագրության, տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 25,6 կգ կանեփի բույս:

Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4,7 գրամ «մարիխուանա», 60 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է երկփողանի որսորդական 1 հրացան, ինքնաշեն թմբուկավոր 1 ատրճանակ, 1 նռնակ` պայթուցիչով, վառոդի 1 փաթեթ, գլանաձև 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 118 փամփուշտ:

Լրահոս
0