00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ չի կարելի ներկրել որոշ երկրներ. մաքսային տարօրինակ կանոններ

© Custom HouseСтоп, нельзя
Стоп, нельзя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարբեր առարկաների ցանկում, որոնք չի կարելի տեղափոխել աշխարհի տարբեր երկրներ, կա գրեթե ամեն ինչ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի–Sputnik. Բոլորը գիտեն, որ զենք–զինամթերքի ներկրումը որևէ երկիր արգելված է, սակայն որոշ երկրների «սև» ցուցակներում հանդիպում են բավականին տարօրինակ առարկաներ։ barringtonfreight.co.uk ռեսուրսը կազմել է ամենատարօրինակ առարկաների ցանկը, որոնք չի կարելի տեղափոխել աշխարհի տարբեր երկրներ, հաղորդում է www.vokrugsveta.ru կայքը։
 
Այդ ցանկում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ` սնունդ, գրենական պիտույքներ, անգամ` թերթեր ու ամսագրեր։

Թունիս, Բրազիլիա, Իրան, Նիկարագուա, մասնավորապես, արգելված է ներկրել գրենական պիտույքներ և ամսագրեր։ Այսպես, Թունիսն արգելում է իր տարածք ներկրել մատիտներ, սակայն գրիչների տեղափոխումը թույլատրված է։ Բրազիլիայի իշխանություններն այնքան մտահոգված են երեխաների կրթության հարցերով, որ արգելել են երկրի տարածք տեղափոխել Բրազիլիայում չհրատարակված կրթական ուսումնական գրականություն։

Հարևան Իրանը, ելնելով որոշակի նկատառումներից, արգելում է ներկրել նորաձևության ամսագրեր։ Իսկ Նիկարագուայի իշխանությունները մինչև հիմա արգելում են երկիր տեղափոխել կոմունիստական թեմաներով գրականություն։

Ինչ վերաբերում է սննդին, ապա մեղրի սիրահարները Բոտսվանա մեկնելիս ստիպված կլինեն այն տանը թողնել։  Բահամյան կղզիների իշխանություններն արգելում են իրենց տարածք տեղափոխել յուղազրկված կաթ։ Իսկ Պանամայի տարածք արգելվում է ներկրել ցանկացած տեսակի թխվածք։ Մադագասկար չի թույլատրվում տեղափոխել ավելի քան 1 կգ տարողությամբ պահածոյացված սարդինա։

Գերմանիան արգելում է աբսենտի ներկրումը երկրի տարածք, իսկ Իսրայելը` 1 կիլոգրամից ավելի քաշ ունեցող համեմունքը։ Եթե դուք ձեզ հետ տեղափոխում եք շշալցված հանքային ջուր, ապա ձեզ թույլ չեն տա մուտք գործել Արևմտյան Աֆրիկայում գտնվող Բենին։

Անգոլայում իսկական խնդիր են դարձել մոլախաղերը, այդ պատճառով իշխանություններն արգելել են պտուտախաղի ներկրումը։

Սենտ Լյուսիա կղզի-պետությունում 1900–ականներին սիբիրյան ժանտախտի բռնկումից հետո արգելվում է ներկրել սափրման համար նախատեսված ճապոնական վրձիններ։ Սիեռա Լեոնեի տարածք էլ արգելվում է ներկրել Ճապոնիայում պատրաստված վրձիններ ու խոզանակներ, սակայն նեյլոնե ատամի խոզանակների «մուտքն ազատ է»։

Մալավիի տարածք չի թույլատրվում ներկրել սեռական հակումն ուժեղացնող նյութեր։ Չափազանց շատ օգտակար նյութերը կարող են վնասել առողջությանը, այդ պատճառով Պերուի իշխանություններն արգելում են ցանկացած տեսակի վիտամինների ներկրումը։


Իտալիան հայտնի է մանկական իրերի որակյալ արտադրանքով և իր տարածք արգելում է խաղալիքների տեղափոխումը, եթե դրանք պատրաստված չեն փայտից։

Ուրուգվայն, իր հերթին, արգելում է ակնոցներ մտցնել երկիր, իսկ Գվատեմալան` ոստիկանական սուլիչներ։

Մալայզիա մեկնող զբոսաշրջիկներին չեն թույլատրի երկրի տարածք տեղափոխել կախարդության կամ համայիլների գովազդ։ Ալժիրն էլ թույլատում է տեղափոխել դագաղ, սակայն չի թույլատրվում ներկրել լիքը կամ դատարկ աճյունասափորներ։

Շվեյցարիայի բնակիչները հանգիստ են վերաբերվում վիճակախաղին, սակայն օտարերկրացիներին արգելվում է Շվեյցարիա տեղափոխել վիճակախաղի տոմսեր։

ԱՊՀ երկրներից Թուրքմենստանում արգելքի տակ են հայտնվել չերևակված ժապավենները, Ադրբեջանում` բռնություն կամ ահաբեկչություն քարոզող ֆիլմերը։

Քաթար չի թույլատրվում ներկրել զինվորական ոճի հագուստ։ Իսկ Ֆիջիի իշխանություններն արգելում են տեղափոխել ցանկացած տեսակի ներկանյութ։

Լրահոս
0