00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջիկները Գերմանիայում գտել են շշի մեջ դրված, հնարավոր է, ամենահին ուղերձը

© Horvatia24Послание в бутылке
Послание в бутылке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիշը հայտնաբերվել է Ամրում կղզի ափին` ջրի մեջ։ Ներսում գտնվել է փոստային բացիկ` երեք լեզուներով գրված տեքստով։ Ինչպես նշում է հրատարակությունը, շիշը Հյուսիսային ծովն են նետել 1904–1906 թթ.–ի ժամանակահատվածում` ծովային հոսանքների ուժն ուսումնասիրելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Գերմանիայում հանգստացող զբոսաշրջիկները Հյուսիսային ծովի կղզիներից մեկում գտել են շշի մեջ դրված և ավելի քան 108 տարի առաջ ուղարկված ուղերձը, այն, հնարավոր է, աշխարհի ամենահին ուղերձն է, հաղորդում է Independent թերթը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն` Գերմանիա այցելած թոշակառուների զույգը շիշը հայտնաբերել է Ամրում կղզու ափամերձ շրջանում։ Շշի մեջ նրանք տեսել են թուղթ, որի վրա գրված է եղել «Կոտրեք շիշը»։ Ամուսինս` Հորստը, փորձեց խնամքով հանել ուղերձը շշի միջից, սակայն չստացվեց, այդ պատճառով մենք ստիպված եղանք հետևել հրահանգներին», – նշել է շիշը գտած կինը։

Շշի մեջ եղել է փոստային բացիկ` անգլերեն, հոլանդերեն և գերմաներեն գրված տեքստով։ Շիշը գտնողին խնդրել են նշել, թե որտեղ և ինչպես է այն հայտնաբերվել, այնուհետև ուղարկել այդ բացիկը Բրիտանիայի Պլիմուտ` Մեծ Բրիտանիայի ծովային կենսաբանական ասոցիացիայի հասցեով մեկ շիլինգ պարգևավճարի դիմաց (12 պենսին համարժեք հին մետաղադրամ)։

Շիշը Հյուսիսային ծովն են նետել 1904–1906 թթ.–ի ժամանակահատվածում` ծովային հոսանքների ուժն ուսումնասիրելու համար, տեղեկացրել են ասոցիացիայի ներկայացուցիչները։ Այս գիտափորձի շրջանակում գիտնականները ծով են նետել ավելի քան հազար ուղերձ, սակայն նախորդ գտնված բացիկը վերադարձել էր ասոցիացիա տասնամյակներ առաջ։

Թերթի կարծիքով` Գերմանիայում գտնված ուղերձը ամենահինն է աշխարհում։ Գինեսի ռեկորդների գրքի վարկածով` նախկինում ամենահին ուղերձը գտնվել է ծովում ավելի քան 99 տարի։ Գիտնականները Գինեսի ռեկորդների գրքի ղեկավարությանը հայց են ներկայացրել նոր ռեկորդի գրանցման համար, ինչպես նաև շիշը գտած թոշակառուներին ուղարկել են խոստացված շիլինգը։

Լրահոս
0