«Սառույցի արքաները» նոյեմբերին շքեղ շոու կկազմակերպեն Երևանում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЦеремония открытия чемпионата мира по фигурному катанию в Шанхае
Церемония открытия чемпионата мира по фигурному катанию в Шанхае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանցիների համար ելույթ կունենան օլիմպիական չեմպիոններն ու երկրագնդի լավագույն գեղասահորդները` Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Սառույցի արքաները» շքեղ սառցե շոուն, «Sputnik-Արմենիա» պորտալին տեղեկացրեց Showticket ընկերության ներկայացուցիչը։

Շոուն տեղի կունենա նոյեմբերի 20–ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Իրենց վարպետությունը կցուցադրեն օլիմպիական չեմպիոններն ու երկրագնդի լավագույն գեղասահորդները` Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը։ Շոուի հատուկ հյուրերը կլինեն հայ հանդիսատեսի կողմից սիրված երգիչներ Հայկոն և Վախթանգը։

Շոուի հեղինակը համաշխարհային սառցե շոուների հայտնի պրոդյուսեր Արի Զաքարյանն է։

Լրահոս
0