00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականությունն ու Stratfor-ի «աշխարհաքաղաքական մրցակցությունը»

Բաժանորդագրվել
Արևմտյան փորձագետների բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել հայկական պետությունների դեմ, առնվազն անիրատեսական են

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում շարունակում են մնալ միջազգային վերլուծական հանրության ուշադրության կենտրոնում: Օրերս ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական մասնավոր ընկերության փորձագետները տարածել մի զեկույց, որտեղ փորձ է արվել ապացուցել, իբր ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս: Վերլուծելով իրավիճակը մեր տարածաշրջանում, կենտրոնի վերլուծաբանները եկել են այն եզրահանգման, թե Ռուսաստանը Կովկասում կորցրել է ռազմաքաղաքական ազդեցության նախկին ծավալները և փորձում է համագործակցության նոր եզրեր գտնել տարածաշրջանի պետությունների հետ:

Այսպես, Stratfor-ի զեկույցում հիշատակված է տեղեկատվությունն այն մասին, իբր Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանի տարածքում նոր ռադիոտեղորոշիչ կայան կառուցել: Չնայած ամերիկացի վերլուծաբաններն այս լուրը ապատեղեկատվություն են համարում, այնուամենայնիվ նրանք ենթադրում են, որ տարածաշրջանում կարող է ռազմաքաղաքական իրավիճակ փոխվել: Stratfor-ը համոզված է, որ ԱՄՆ-ն ամեն կերպ կխոչընդոտի Ռուսաստանի ակտիվությանը Հարավային Կովկասում, ինչն էլ կարող է բերել աշխարհաքաղաքական մրցակցության տեղափոխմանը մեր տարածաշրջան:

Դիտարկվող սցենարները շատ են և բազմազան: Դրանք կապված են թե՛ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ակտիվացմանը, թե՛ հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսմանը, թե՛ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին և թե՛ այլ կարևոր նշանակություն ունեցող գործոններին: Բայց միանգամայն ակնհայտ է, որ Հարավային Կովկասի հնարավոր ցանկացած զարգացում ամերիկյան փորձագետները կապում են բացառապես արտաքին ազդեցության գործոնների հետ: Անգամ Ադրբեջանի ակտիվությունը հայկական պետությունների հետ սահմանում Stratfor-ի փորձագետները պայմանավորել են Եվրոպայի հետ էներգետիկ համագործակցության ակտիվացմամբ: Իբր Ադրբեջանը ոգևորված է Բրյուսելից իր կարևորության մասին ստացված ակնարկներով:

Նման մոտեցումը, իհարկե, չի կարող արտահայտել հարավկովկասյան քաղաքական զարգացումների բուն էությունն ու տրամաբանությունը: Այն, որ Հարավային Կովկասը մշտապես եղել է աշխարհի խոշոր տերությունների ուշադրության կենտրոնում, փաստ է: Բայց նաև փաստ է, որ առնվազն վերջին տասնամյակը այս տարածաշրջանը հանդիսացել է այն վայրը, որտեղ Մոսկվան, Վաշինգտոնը և Բրյուսելը համագործակցել են և միասին լուծումներ գտել հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող ճգնաժամային զարգացումների համար: Անգամ 2008 թվական վրաց-օսական պատերազմը, որի արդյունքում Արևմուտքի դաշնակից Վրաստանը վերջնականորեն կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ չդարձավ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այն ժամանակ փոխանակվեցին փոխադարձ քննադատություններով և կրկին վերադարձան հարաբերությունների սովորական օրակարգին, որի գլխավոր խնդիրները վերաբերվում են տարածաշրջանի կայունությանն ու կանխատեսելի ապագային: Սրանք այն առաջնահերթություններն են, որոնք տարիներ շարունակ անփոփոխ են մնում Սպիտակ Տան և Կրեմլի համար: Առաջինին դա պետք է տարածաշրջանի էներգետիկ և կոմունիկացիոն հնարավորություններից օգտվելու, երկրորդին՝ սեփական անվտանգության առնչվող խնդիրները հոգալու համար: Թե՛ Ռուսաստանը և թե՛ Միացյալ Նահանգները հիանալի գիտեն իրենց հնարավորությունների սահմանները Հարվային Կովկասում և տարիներ շարունակ մնում են այդ սահմանների շրջանակում:

Եվ ուրեմ ի՞նչ աշխարհաքաղաքական մրցակցության մասին է խոսքը: Իհարկե, գաղտնիք չէ, որ ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ամերիկյան համագործակցությունը Հարավային Կովկասում զգալիորեն տուժել: Բայց չհամագործակցել դեռևս չի նշանակում պայքարել միմյանց դեմ: Իրականությունն այն է, որ հատկապես հիմա, երբ միջազգային միջնորդների վեցյակին հաջողվել է համատեղ ջանքերով լուծում գտնել իրանյան միջուկային ծրագրից բխող մարտահրավերներին, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փորձում են վերականգնել համագործակցությունը նաև մեր տարածաշրջանում: Այդ մասին անգամ եղան հրապարակային հայտարարություններ և ամեն ինչ խոսում է այն մասին, որ երկու գերտերությունները կարող են անգամ հանդես գալ նոր նախաձեռնություններով: Համենայն դեպս ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվության նոր փուլն այդ է վկայում: Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված միջնորդների այդ ինստիտուտի ամերիկացի և ռուս համանախագահները անցած երկու ամիսների ընթացքում բովանդակալից քննարկումներ են անցկացրել իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններում և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ:

Իրականում Հարավային Կովկասն այսօր դուրս է մնացել համաշխարհային կամ անգամ տարածաշրջանային նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներից: Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Կովկասի հարակից այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները կլանել են միջազգային հանրության ուշադրությունը՝ գործողությունների զգալի ազատություն տալով կովկասյան պետությունների իշխանություններին: Բայց այդ ազատությունն ինքնին սահմանափակված է նախ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հնարավորություններով, ապա նաև՝ ավելի խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական շահերով: Այդ իսկ պատճառով արևմտյան փորձագետների բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել հայկական պետությունների դեմ, առնվազն անիրատեսական են: Չունի Ադրբեջանը նման հնարավորություն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ ռազմական: Ինչպես նաև անիրատեսական են Stratfor-ի այն գնահատականները, իբր Ռուսաստանի պոտենցիալն այլևս բավարար չէ Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու համար: Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ հիշատակված կենտրոնը, պարզապես փորձել է ցանկալին որպես իրականություն ներկայացնել: Անհասկանալի է միայն, թե ինչու՞ է Stratfor-ի վերլուծությունն այդքան լայն արձագանք գտել տարածաշրջանային լրատվամիջոցների և որոշ փորձագետների շրջանում:


Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0