00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. ՌԴ–ում հայ միգրանտների քանակը կրճատվում է

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցМногофункциональный миграционный центр
Многофункциональный миграционный центр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ միգրանտների քանակի նվազումը կապված է քաղաքացիության դյուրացված ընթացակարգի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների թիվը պահպանվում է 500 հազարի սահմանում, Մոսկվայում անցկացված «Ապօրինի միգրացիա. չսերտած դասեր Եվրոպայի համար» խորագրով ասուլիսի ժամանակ ասել է միգրացիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կալինինը։

Ինչպես հայտնել է Կալինինը, Ռուսաստանի ԴՄԾ–ի տվյալով, 2012 թվականին հայ միգրանտների թիվը հասել է 514.5 հազարի։

«Հայ միգրանտների քանակի նվազումը կապված է քաղաքացիության դյուրացված ընթացակարգի հետ, որը պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից անդամակցում է ԵՏՄ–ին», – ասել է նա` պատասխանելով «Sputnik–Արմենիա» պորտալի հարցին։

Կալինինը նշել է նաև, որ Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող միգրանտները սովորաբար զբաղվում են առևտրով, սակայն վերջին տարիներին նրանք ամրապնդել են իրենց դիրքերը նաև այլ բնագավառներում, մասնավորապես` կրթության և ձեռնարկատիրության ոլորտներում։

Ուզբեկստանի հարցին պատասխանելով` փորձագետը պնդել է, որ միգրանտների հոսքի անկման պատճառը ռուբլու փոխարժեքի տատանումներն էին, «հնարավոր է, պատճառներից մեկը նաև վերահսկման խստացումն է»։

«Այդ հարցին պետք է պատասխանել ոչ միայն ռուբլու արժույթի, այլ մի քանի գործոնների համատեքստում։ Առաջին հերթին, շատ միգրանտներ մի շարք հանգամանքների պատճառով, օրինակ, ՌԴ մուտք գործելու օրենքի խստացման պատճառով մեկնել են հայրենիք։ Երկրորդը` շատ միգրանտներ սխալմամբ կարծել են, որ «այստեղ այլևս հնարավոր չի լինի աշխատել»։ Պարզվեց, որ ոչ, հնարավոր է և պետք է։ Սակայն պետք է հաշվի առնել ՌԴ օրենսդրությունը», – ասել է նա։

Ղազախստանի հարցին փորձագետը պատասխանել է, որ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի քաղաքացիների փաստաթղթերի ձևակերպման համար «միասնական պատուհան» ստեղծելու իմաստ չի գտնում։ «Դա բյուջետային միջոցների ավելորդ վատնում է», – ասաց նա։

«Չեմ կարծում, որ Եվրոպայի և ԵՏՄ երկրների միգրանտների միջև մրցակցություն կարող է լինել»,– նշել է Կալինինը և ավելացրել, որ եվրոպացի միգրանտների ալիքից զգուշանալ չարժե։

«Եթե դուք ուշադիր հետևեք Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությանը, ապա կտեսնեք, որ այն «հարմարեցված է» ԱՊՀ երկրների միգրանտների համար նաև բալային համակարգով, ինչը այժմ քննարկում են, և աշխատանքային գործունեություն օրինականացնելու առումով։ Եվ դա շատ ճիշտ է։ Միգրանտներն ԵՏՄ երկրներից պաշտպանված կլինեն Ռուսաստանի օրենքով, ինչը նշանակում է, նաև` պետական մակարդակով», – ընդգծել է նա։

Լրահոս
0