00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի միջոցով ընդունելն ինքնախաբեություն է. քաղաքագետ

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Գալստյանի` սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ակնհայտ են անկեղծության պակասն ու վստահության խոր դեֆիցիտը:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի ճանապարհով ընդունելն ամենևին էլ ամենաճիշտ ճանապարհը չէ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Խաչիկ Գալստյանը:

Նա ընդգծում է, որ շարքային ընտրողը չունի բավարար վերլուծական կարողություն, որպեսզի մասնակցություն ունենա այդ կարևորագույն փաստաթղթի փոփոխման հարցում:

«Բոլորն ընդունում են, որ Սահմանադրությունը երկրի ամենակարևոր իրավական փաստաթուղթն է: Այդ տեսանկյունից շարքային ընտրողը չունի բավարար վերլուծական կարողություններ՝ խնդիրների արմատները հասկանալու համար, ուստի՝ ինչո՞ւ պետք է նա իր ձայնով որոշում կայացնի»,-հարցադրում է անում քաղաքագետը: 

Նա հավելում է, որ հասարակության մեծամասնությունը, մեծ հաշվով, օտարված է և կտրված ներքաղաքական այս դիսկուրսից, հետևաբար՝ հանրաքվեի միջոցով սահմանադրություն ընդունելն ինքնախաբեություն է:

«Երբ մարդիկ ունենում են առողջական խնդիրներ, նրանք դիմում են ոչ թե հեքիմներին, այլ բժիշկների»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին և այդ հարցում ազգային կոնսոլիդացիայի հասնելու գաղափարին, ապա Գալստյանը նկատում է, որ այդ առումով բավական հապշտապ է իրականացվում գործընթացը:

«Մինչդեռ սա բավական աշխատատար գործընթաց է, և այս տեսանկյունից ժամանակի մեծ ինտերվալի դեպքում հրապարակային բանավեճերի, քննարկումների միջոցով հասարակության ռացիոնալության աստիճանն արդեն էապես բարձրանում է, և հարցն էմոցիոնալ դաշտից տեղափոխվում է ռացիոնալ դաշտ»,- հստակեցրեց նա:

Ըստ քաղաքագետի՝ սահմանադրական բարեփոխումներն անցումագիտական տեսանկյունից դիտարկելիս զուտ տեսականորեն կարելի է գտնել լուրջ փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրա անհրաժեշտությունը:

«Չէ՞ որ գործող Սահմանադրությունը ժողովրդավարական անցման տեսանկյունից չի հանձնել կարևոր երկու ռոտացիաների թեստը: Երկրորդ կարևոր խնդիրը, որը չհաղթահարեց Սահմանադրությունը, վերաբերում էր համակեցության թեստին, այսինքն՝ Սահմանադրությունը պետք է քննություն հանձներ, թե որքանով կարող է հաղթահարել նախագահ — մեկ կուսակցության և խորհրդարանական մեծամասնություն — այլ քաղաքական ուժեր համագոյակցությունը, դա նույնպես մեզ համար մնաց անլուծելի խնդիր»,-նկատել է նա:

Հետևաբար, եթե սահմանադրական բարեփոխումները միտված են այս խնդիրները լուծելուն, ապա Գալստյանն այդ բարեփոխումները դրական է համարում, բայց միաժամանակ նկատում է, որ դրանց նկատմամբ ակնհայտ են անկեղծության պակասն ու վստահության խոր դեֆիցիտը:

Պետության ինստիտուցիոնալ կառուցվածքի փոփոխության շուրջ պետք է համաձայնության գան քաղաքական դաշտի բոլոր կարևոր, խոշոր դերակատարում ունեցող ուժերը, նկատում է Գալստյանը և հավելում, որ եթե սահմանադրական բարեփոխումը չտա այդ համաձայնությունը, ապա, այդ նախաձեռնությունը կամ հանրաքվեն  դատապարտված են:

«Այլապես ձևավորվող իշխանությունը, այդ թվում՝ քաղաքական ինստիտուտները, ունենալու են լեգիտիմության շատ լուրջ խնդիր»,-շեշտադրել է քաղաքագետը:

Լրահոս
0