Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արժանացել է աշխարհի փոխչեմպիոնի կոչման

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանը Աստանայում ներկայացնում են Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը՝ ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Էդգար Ստեփանյանն Աստանայում անցկացվող հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը դարձել է արծաթե մեդալակիր և արժանացել աշխարհի փոխչեմպիոնի կոչման, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջը:

Հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացվում է օգոստոսի 19-23-ը, Հայաստանը ներկայացնող Ստեփանյանն արծաթ է նվաճել  (տրեկ) 25 կմ (100 շրջան) խմբակային մրցավազքում։

Աստանայում հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 32 երկրի հեծանվորդներ: Հայաստանը Աստանայում ներկայացնում են Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը՝ ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ:

Հայ հեծանվորդներն առաջիկա 2 օրերին մասնակցելու են ևս մի քանի մրցումների:

Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է:

2014-ին Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում Ստեփանյանը նվաճել է բրոնզե մեդալ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նույն` խմբային վազք մրցաձևում 17-ամյա Էդգարը գրավել է հինգերորդ տեղը:

Ստեփանյանը Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան է, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ: Նրա անձնական մարզիչն է Կարեն Սարկիսովը:

Լրահոս
0