Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանի կինը

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել ֆոտոբանկКонцерт Дживана Гаспаряна
Концерт Дживана Гаспаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 24-ին:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Աստղիկ Զարգարյանը ծնվել է 1932-ի փետրվարի 21-ին Երևանում: Սովորել է Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցի դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում:

Սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցել է մի շարք  ներկայացումների: 1948-ին ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի: Հենց այնտեղ էլ տեղի է ունեցել նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:

© LorinewsДживан Гаспарян со своей женой Астхик Заргарян
Дживан Гаспарян со своей женой Астхик Заргарян - Sputnik Արմենիա
Дживан Гаспарян со своей женой Астхик Заргарян

Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» և այլ մենապարերը:

Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 23-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 24-ին:

Լրահոս
0