Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ հաղորդագրության` փոփոխություններն արվել են ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես նաև հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, օգոստոսի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, նշվում է ոստիկանության պաշտոնական կայքում:

Ըստ հաղորդագրության, փոփոխություններն արվել են ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես նաև հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանին հարակից թունել մտնող ճանապարհի հատվածում, Արմենակյան փողոց-Սարալանջի պողոտա խաչմերուկից Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար առանձնացված է Սարալանջի պողոտայի միայն ձախ եզրային գոտին, իսկ աջ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է երթևեկեն միայն դեպի թունել:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև թունելից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ։

Լրահոս
0