Օմբուդսմենի գրասենյակը Հանրապետության հրապարակի միջադեպը ուշադրության կենտրոնում է պահում

© Sputnik / Ани Липаритянполиция площадь Республики активисты акция митинг полицейские
полиция площадь Республики активисты акция митинг полицейские - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օմբուդսմենի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Օմբուդսմենի գրասենյակը խստորեն դատապարտում է նախօրեին Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը:

Նախօրեին «Ոտքի՛, Հայաստան» շարժման կազմակերպած ակցիայի ընթացքում ակտիվիստների և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները սկսել են ակցիայի մասնակիցներին հեռացնել երթևեկելի մասից: Ընդհանուր թոհուբոհի մեջ ոստիկաններից մեկը անպատվել և ապտակել է տարեց տղամարդու:

«Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար», — գրված է Օմբուդսմենի մամուլի քարտուղարի Facebook սոցցանցի էջում տեղադրված հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակնկալում է իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Ցանկանում ենք վստահ լինել, որ թե՛ Հանրապետության Հրապարակում գտնվող և թե՛ այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները», — նշված է հաղարդագրության մեջ:

Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները` հղում անելով Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, երեկ Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ  ակտիվիստ Հակոբ Նազարյանին ապտակած ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Կատարվում  է հետաքննություն:

Լրահոս
0