00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը ներկայացրել է էքստրասենսի դաժան սպանության մանրամասները

© Официальная страница в ФейсбукеАни Маджнунян
Ани Маджнунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ոստիկանությունն իր կայքում հրապարակել է տեսանյութ` մանրամասն ներկայացնելով հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Հայաստանի ոստիկանությունն իր կայքում հրապարակել է տեսանյութ` մանրամասն ներկայացնելով հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը։ Մաջնունյանի մարմինը հայտնաբերել էին օգոստոսի 5-ին իր բնակարանում` դանակի ավելի քան 50 հարվածներով։ 

«Հանցագործությունը բացահայտվեց հաջորդ օրը` օգոստոսի 6-ին. սպանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության բաժին բերման ենթարկվեց 20-ամյա մի երիտասարդ: Հայտնի են դարձել հանցագործությանը նախորդած բոլոր իրողությունները», — նշվում է ոստիկանության տեսանյութում:

Հաշվի առնելով մահացածի մասնագիտությունը` դժվար չէր պատկերացնել, թե ամեն օր որքան այցելու ուներ նա:

Ինչպես հայտնեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի անձի դեմ ուղղված հանցագործությունների բաժանմունքի պետ Ալեքսանդր Մամիկոնյանը, ճշտվել է այն անձանց շրջանակը, ովքեր վերջին ժամանակահատվածում շփվել և հաճախ են եղել Անի Մաջնունյանի բնակարանում: Պարզվել են նրանց ինքնությունները, ապա նրանք հրավիրվել են ոստիկանություն:

«Նրանց հետ տարված զրույցներում պարզեցինք, որ վերջերս Անի Մաջնունյանի բնակարանում հաճախ է հյուրընկալվել իրեն դերասան ներկայացրած ոմն Մխիթարը», — ասել է Մամիկոնյանը: Նրա խոսքերով` պարզվել է, որ դեպքի օրը Անի Մաջնունյանին այցելել էր մի քաղաքացուհի, որի ներկայությամբ էլ սպանվածին հյուրընկալվել էր մի երիտասարդ, ով մնացել է բնակարանում քաղաքացուհու հեռանալուց հետո:

Պարզվեց, որ Մաջնունյանի հյուրը եղել է «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, ով շրջապատում ավելի հայտնի է որպես Մխիթար կամ Մոս Մուշեղյան անուն ազգանվամբ։

Մամիկոնյանի խոսքերով` մինչև Անի Մաջնունյանի բնակարան այցելելը Մուշեղ Մխիթարյանը հանդիպել է իր ղեկավարած թատրոնի դերասանուհի Աննայի հետ, որի հետ էլ գնել են բժշկական ձեռնոցներ, ըստ երևույթին` դեպքի վայրում մատնահետքեր չթողնելու համար։

«Դեպքից (սպանությունից) հետո էլ Մուշեղ Մխիթարյանը Աննային է հանձնել սպանվածի բջջային հեռախոսները, ինչպես նաև զարդեր», — պատմել է Մամիկոնյանը: Նրա խոսքերով, նախաքննական մարմինը դեռ պետք է պարզի 18–ամյա Աննայի մասնակցությունն ու դերակատարումը կատարվածի մեջ։

Հետագայում քննչական գործողություններով ծխատարից հայտնաբերվեցին բջջային հեռախոսներից մեկն ու մյուսի կտորտանքները։ Մամիկոնյանը նշել է, որ Աննան նաև ոստիկանություն է ներկայացրել Անի Մաջնունյանի զարդերը:

«Դեպքից հետո Մուշեղ Մխիթարյանը հանցագործության գործիք դանակի բռնակը և բժշկական ձեռնոցները Աննա Մինասյանի ներկայությամբ այրել է իր կողմից վարձակալած բնակարանում, իսկ արյունոտված շորերն այրել է Խարբերդի գերեզմանատանը հարակից տարածքում», — ասել է Մամիկոնյանը:

Համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ օգոստոսի 8–ին Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետի հատկանիշներով` շահադիտական դրդումներով սպանություն։ Նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը։ Մուշեղ Մխիթարյանը կալանավորված է։

Մաջնունյանը հայտնի հիրոմանտ էր, գուշակ, զբաղվում էր այլընտրանքային բժշկությամբ։ Նրան մեծ ճանաչում էր բերել «Վեցերորդ զգայարան» հայտնի շոուին մասնակցությունը:

Լրահոս
0