00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. «մշակութային–ժամանցային» ձևափոխություն

© Photo : News.gisherСпортивно-концертный комплекс имени Карена Демирчяна
Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտակայքում գտնվող մշակութային համալիրը կվերածվի առևտրաժամանցային կենտրոնի` փակ ակվապարկով, խաղատնով, հյուրանոցով, խանութներով, համերգասրահով և կոնֆերանս–դահլիճով

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Հայկական հասարակության շրջանում շարունակում են թեժանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ բորբոքված կրքերը։ Օրեր առաջ ՀՀ կառավարությունն առանց նախնական հանրային քննարկումներ անցկացնելու որոշում ընդունեց 30 մլն դոլարով «ՆՏԱԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԳՐՈՒՊ» մասնավոր ընկերությանը վաճառել ավելի վաղ ՊՆ–ի հաշվեկշռին փոխանցված համալիրը։ Կառավարությունը նաև թույլ տվեց շինարարական աշխատանքներ իրականացնել օբյեկտին հարակից տարածքում, մինչդեռ Երևանի գլխավոր հատակագծի համաձայն, ինչպես նշում են ճարտարապետները, այդ տարածքում շինարարական աշխատանքներն արգելված են։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտակայքում, բլրի վրա գտնվող մշակութային համալիրը, որը Երևանի խորհրդանիշներից մեկն է համարվում, կվերածվի առևտրաժամանցային կենտրոնի` փակ ակվապարկով, խաղատնով, հյուրանոցով, խանութներով, համերգասրահով և կոնֆերանս–դահլիճով։

Պաշտպանության նախարարությունն ու նոր «նորեկը»


Նախորդ տարվա օգոստոսին, կառավարության որոշմամբ ՄՀՀ–ն փոխանցվեց Պաշտպանության նախարարությանը, քանի որ նախկին սեփականատերը («ԲԱՄՈ» ընկերությունը) չկարողացավ մարել պետբյուջեի առջև ունեցած պարտքը։ Գործարկվեց «Պարտք` ունեցվածքի փոխարեն» սխեմայով օտարման մեխանիզմը։ Դրանից առաջ օբյեկտը բազմիցս հանվել է աճուրդի, սակայն վաճառք չի իրականացվել։

Մեկ տարի անց, կառավարության որոշմամբ, ՄՀՀ–ի շենքը դարձավ մասնավոր ընկերության սեփականությունը։ Այն վաճառվեց «նորեկ» ընկերությանը։ Պետական ռեգիստրի տեղեկություններով` ընկերությունը ստեղծվել է Մարզահամերգային համալիրի պաշտոնական վաճառքից 20 օր առաջ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում մասնագետների շրջանում։ Իսկ Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հարակից տարածքում նոր շինությունների (խաղատուն և հյուրանոց) կառուցման թույլտվությունը քննարկումներին հուզական երանգ է հաղորդում։

Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Մարզահամերգային համալիրը վաճառվել է 20 օր առաջ գրանցված ընկերությանը
Դեռևս մեկուկես ամիս առաջ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ընկերության մասին ոչինչ հայտնի չէր, քանի որ այն գոյություն չի ունեցել։ Պաշտոնական տվյալներով` ընկերությունը ստեղծվել է հուլիսի 20–ին ՀՀ քաղաքացի ոմն Արմեն Գևորգյանի կողմից։ Ընկերության և սեփականատիրոջ մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն չնայած «երիտասարդ» լինելուն և փորձի բացակայությանը, ընկերությունը դառնում է տեղական մասշտաբներով խոշոր մշակութային կենտրոնի սեփականատեր և նախատեսում է չորս տարվա ընթացքում ներդնել 100 մլն դոլար։

«Ներդրումային նախագիծը նախատեսվում է իրականացնել չորս տարում։ Կկառուցվեն փակ ակվապարկ, հյուրանոցներ, համերգասրահներ, ռեստորաններ և խանութներ։ Արդյունքում կստեղծվի 250 նոր աշխատատեղ։ Կշարունակեն աշխատել նաև ՄՀՀ–ի 99 աշխատակիցները», – կառավարության նիստի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով ՄՀՀ–ի վաճառքի որոշման նախագծի մասին։

ՄՀՀ–ի տարածից դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհը չի փակվի, եթե անգամ ընկերությունը դառնա այս օբյեկտին հարակից հողատարածքների լիիրավ սեփականատերը, նշել է նախարարը։

Խաղատուն «անձեռնմխելի» գոտում

Ինչպես Երևանի փակ շուկայի դեպքում (որը վաճառվեց խոշոր գործարարի և, չնայած հասարակական դժգոհություններին, դարձավ սուպերմարկետ), այնպես էլ ՄՀՀ–ի հարցում հասարակական և մասնավոր (բիզնես) շահերն իրար են բախվել։
Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
Մարզահամերգային համալիրը վաճառվել է, նոր սեփականատերը 100 միլիոն դոլարի ներդրում կկատարի
Բիզնեսին ձեռնտում է, որը ՄՀՀ–ն դարձնի առևտրաժամանցային կենտրոն, հատկապես որ այն կառուցված է մի բլրի վրա, որտեղից հիանալի տեսարան է բացվում։ Երևանի` ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող բնակիչներն ու ճարտարապետները դեմ են այս ամենին` անթույլատրելի համարելով հյուրանոցների և խաղատան կառուցումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի «անձեռնմխելի գոտի» համարվող տարածքում։

«ՄՀՀ– ին հարակից տարածքը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անձեռնմխելի գոտին է։ Անիրատեսական է այդ տարածքներում կառուցել հյուրանոցի և խաղատան նման հսկայական օբյեկտներ։ Ես դա պարզապես չեմ պատկերացնում։ Վերջիվերջո, հուշահամալիրն ու ՄՀՀ–ն ազգային մասշտաբի և նշանակության օբյեկտներ են։ Եթե մենք դրանց վերաբերվենք պարզապես կոմերցիայի և եկամուտի տրամաբանության տեսակետից, ապա ես արդեն չգիտեմ էլ, ինչ մտածել», – նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` պատասխանելով «Sputnik-Արմենիա» պորտալի հարցին։

Մինասյանը վտանգավոր «նախադեպ է» համարում խաղատան առկայությունը բազմաֆունկցիոնալ առևտրաժամանցային համալիրում։ «Եթե հայտնվի նման մեկ օբյեկտ, ապա շղթայական ռեակցիայով դրանից հետո կարող են առաջանալ նաև մնացածները։ Մենք պետք է զբաղվենք քաղաքի ենթակառուցվածքային զարգացմամբ…», – ասաց նա։

Շատերի համար անհասկանալի է ՄՀՀ–ի տարածքում խաղատան կառուցումը, քանի որ Երևանում խաղատների գործունեությունն օրենքով արգելված է։ Սակայն, ինչպես հայտնի է, կանոններ առանց բացառությունների հազվադեպ են լինում։ Կառավարությունը, ի պատասխան «Sputnik-Արմենիա» պորտալի հայցին, պարզաբանեց, որ օրենքով Երևանի տարածքում խաղատուն կարող է գործել 100 մլն դոլարի ներդրում իրականացնելու դեպքում։ Հենց նույնքան պետք է ՄՀՀ–ում ներդնի նոր սեփականատերը։

Վերանմանման հարց


Խաղատուն կառուցելուն դեմ է նաև հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի ընտանիքը, որի պատվին կոչվել էր ՄՀՀ–ն։ Դեմիրճյանը երկար տարիներ եղել է ՀՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, ԽՍՀՄ–ի փլուզումից հետո դարձել է ՀՀ խորհրդարանի խոսնակը։ ՄՀՀ–ն կառուցվել է Կենտկոմում Դեմիրճյանի նախագահության տարիներին։ Դեմիրճյանն ու նրա համախոհները մահացել են 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։

Չի բացառվում, որ Դեմիրճյանների ընտանիքը կներկայացնի օբյեկտի վերանվանման հարցը, եթե, ամեն դեպքում, խաղատունը կառուցվի։ «Ես կտրականապես դեմ եմ խաղատան կառուցմանը։ Այ հարցում չեմ զիջի։ Դեմ չեմ խանութների, հյուրանոցների, ակվապարկի կառուցմանը, սակայն` միայն ոչ խաղատուն», – հայտարարել է Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիտա Դեմիրճյանը։

Ռիտա Դեմիրճյանը կարծում է, որ նման օբյեկտները չի կարելի փոխանցել մասնավոր ընկերությանը, քանի որ այն «շատ քայլերի կդիմի» իր շահի համար։ Դեմիրճյանների ընտանիքն առաջարկում է կառավարությանը ապահովել  ՄՀՀ–ի «կյանքի շարունակությունը» իր ներկա տեսքով և նշանակությամբ հայկական սփյուռքից փոխանցվող դոնորական միջոցների ներգրավման հաշվին։

Արշալույս Մղդեսյան, հատուկ «Sputnik-Արմենիա» պորտալի համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0