00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դաշնակցությունը» 90–95%–ով աջակցում է սահմանադրական բարեփոխումների նախագծին

© Sputnik / Asatur YesayantsАгван Варданян
Агван Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական բարեփոխումների նախագծով անցում կլինի կառավարման խորհրդարանական կարգին, համամասնական ընտրական համակարգին, ընդդիմության համար իշխանության վրա իսկապես ազդելու հնարավորություններ կստեղծվեն, ասաց ՀՅԴ–ից պատգամավոր Աղվան Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. «Դաշնակցություն» կուսակցությունը 90–95 տոկոսով աջակցում է սահմանադրական բարեփոխումների նախագծին, հայտարարեց ՀՅԴ–ից պատգամավոր Աղվան Վարդանյանը։

ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 21–ին հաստատել է սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթը, որով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգին` դրան հարակից բոլոր հիմնավորումներով։ Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագիծը ներկայացրել է խորհրդարան։

«Սահմանադրական բարեփոխումների նախագիծն ապահովում է անցում խորհրդարանական կառավարման կարգին, համամասնական ընտրական համակարգին, ընդդիմության համար հնարավորություններ է ստեղծում իսկապես ազդել իշխանության վրա», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը եզրափակիչ փուլում է, ինչից հետո կորոշվի հանրաքվեի օրը։

Միաժամանակ, կուսակցությունն ունի մոտ 20 առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ ԱԺ–ին։ Դրանք վերաբերում են մարդու իրավունքներին, սոցիալական պաշտպանության մեխանիզմներին։

«Կարևորագույն խնդիրը կդառնա ընտրությունների ընթացքում չարաշահումների բացառումը, Ընտրական օրենսգրքի վրա իրականացվելիք աշխատանքը, ընտրական համակարգի ստեղծումը, որը կապահովի քիչ թե շատ ազնիվ ընտրություններ», – ասաց Վարդանյանը։

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ արդեն վաղուց է հասունացել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։

«Բոլոր սոցիալական և տնտեսական խնդիրները Հայաստանում ունեն քաղաքական պատճառներ, այն է` խնդիրը իշխանության բազմաբևեռացումն է։ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք տեղի չի ունեցել իշխանափոխություն», – ասաց Ռուստամյանը։

Նա նշեց, որ կառավարման խորհրդարանական կարգին անցումը կարող է փոխել գործող մոդելը, երբ ընտրությունների արդյունքում հաղթողը կստանա ամեն ինչ։

«Կլուծվի նաև իշխանության ապակենտրոնացման հարցը, քանի որ, ըստ նոր Սահմանադրության, ոչ մի անձ չի ունենա այն բոլոր լիազորությունները, որոնք այսօր ունի նախագահը», – ասաց Ռուստամյանը։

Նրա կարծիքով` սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանը կդառնա ամբողջովին ուրիշ երկիր, քանի որ նոր Սահմանադրությունը նվազեցնում է նաև իշխանության վերարտադրության հնարավորությունները։

Մայր օրենքի նախագծի գլուխների հրապարակված դրույթները վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, սոցիալական, օրենսդրական երաշխիքներին ու տնտեսական և մշակութային ոլորտներում պետական քաղաքականության հիմնական նպատակներին, խորհրդարանի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր մարմնի` Գերագույն դատական խորհրդի, դատախազության և քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Օմբուդսմենի, ԿԸՀ–ի գործունեությանը։

Լրահոս
0