Թուրքիայի Կարս քաղաքի մոտ նորից պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը

© Mimi-GalleryВзрыв
Взрыв - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաև օգոստոսի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները պայթեցրել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ԶԼՄ-ներին հայտնել է Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը։

«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման արդյունքում: Ուժգին հրդեհի պատճառով միջադեպի վայրին մոտենալ առայժմ չի հաջողվում: Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու համար», —ասել է Օզդեմիրը:

Նրա խոսքով` գազատարով գազի մղումը դադարեցվել է: Միջադեպի վայրում ուժգին հրդեհը նկատելի է անգամ հարևան Էրզրում նահանգի տարածքից:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարը պայթեցվել էր նաև օգոստոսի 4-ին:

Լրահոս
0