00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրապարակվել է Հայաստան–Սերբիա խաղին մասնակցող հայ ֆուտբոլիստների ցանկը

© Sputnik / Asatur YesayantsСаркис Овсепян
Саркис Овсепян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերբիայի հետ խաղի նախօրեին Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի– Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016–ի ընտրական փուլի շրջանակում սերբերի հետ խաղից առաջ հրապարակել է ֆուտբոլիստների անունները, հաղորդում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա սեպտեմբերի 4–ին սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում։ Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա:

Հավաքին մասնակցելու համար հրավիրվել են դարպասապահներ Գևորգ Կասպարովը («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյանը («Միկա»), Գևորգ Պրազյանը («Արարատ»), պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը («Ամկար», Ռուսաստան), Հրայր Մկոյանը («Էսթեղլալ», Իրան), Գաել Անդոնյանը («Օլիմպիկ», Մարսել), Հովհաննես Համբարձումյանը, («Վարդար» ՆՀՀ Մակեդոնիա), Լևոն Հայրապետյանը («Փյունիկ»), Տարոն Ոսկանյանը («Փյունիկ»), Վարազդատ Հարոյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Փյունիկ»)։

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գևորգ Ղազարյանը («Մարիտիմու» Պորտուգալիա), Մարկոս Պիզելլին («Ակտոբե» Ղազախստան), Արաս Օզբիլիսը («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի» Ռուսաստան), Նորայր Ասլանյանը «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ» Շվեյցարիա), Արթուր Յուսպաշյանը «Փյունիկ», Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»)։

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)։

Հայաստանի հավաքականն ընտրական խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը` հինգ խաղերից հետո հավաքելով մեկ միավոր։ 12 միավորով առաջատար է Պորտուգալիայի հավաքականը։ Երկրորդ տեղում են դանիացիները և ալբանացիները` 10–ական միավորով, Լոզանի սպորտային դատարանի որոշմամբ ալբանացիների հետ խաղի տապալումից հետո սերբերից երկու միավոր հանել են։

Լրահոս
0