Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները քննարկել է ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ

© сайт президента РАпрезидент Армении Серж Саргсян обсудил проект конституционных реформ с представителями АРФД
президент Армении Серж Саргсян обсудил проект конституционных реформ с представителями АРФД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձել են  ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին դրույթների:

ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որտեղ, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող՝ իրենց համար կարևոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները:

Ավելի վաղ նախագահը չորեքշաբթի քննարկումներ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչների հետ Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացի վերաբերյալ։

Երկրի ղեկավարը օգոստոսի 21-ին խորհրդարան էր ուղարկել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը մշակել էր մասնագիտացված հանձնաժողովը և որով, փաստացի, նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման կարգի։ Նախագահը սկսել է նախագծում հաստատված մոտեցումների վերաբերյալ քննարկումների գործընթացը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Մայր օրենքի նախագծի գլուխների հրապարակված դրույթները վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին, սոցիալական, օրենսդրական երաշխիքներին ու տնտեսական և մշակութային ոլորտներում պետական քաղաքականության հիմնական նպատակներին, խորհրդարանի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր մարմնի` Գերագույն դատական խորհրդի, դատախազության և քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Օմբուդսմենի, ԿԸՀ–ի գործունեությանը։

Լրահոս
0