00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. դոլարի կուրսը Ռուսաստանում չի գերազանցի 85 ռուբլին

© PanARMENIAN PhotoЭкономист Артак Манукян
Экономист Артак Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքերով` նավթի շուկայում նոր գնային ցնցումներ դեռ չեն սպասվում, ընդհակառակը, համաշխարհային շուկան սկսում է կայունանալ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան դոլարի փոխարժեքը ռուսական տուբլու նկատմամբ չի գերազանցի 80-85 ռուբլու սահմանագիծը, կարծում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Ռուսաստանի Բանկի տվյալների համաձայն` ՌԴ ԿԲ–ի կողմից հինգշաբթի սահմանած ռուբլու նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել է 63.19 կոպեկով` մինչև 69.3142 ռուբլի, իսկ եվրոյինը` 99.96 կոպեկով` մինչև 79.7252 ռուբլի։

Ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ–ում համաշխարհային ֆոնդային հարթակների բացասական երևույթների և էժան նավթի ֆոնին երկուշաբթի եվրոյի փոխարժեքը  բարձրացել է 83 ռուբլուց ավելի։ Դոլարը բարձրանում էր 71 ռուբլուց, սակայն նախօրեին ռուբլին ամրապնդել է դիրքերը։

«Նավթի շուկայում նոր գնային ցնցումներ դեռ չեն սպասվում, ընդհակառակը, համաշխարհային շուկան սկսում է կայունանալ։ Այսպիսով, իմ կանխատեսումների համաձայն, Ռուսաստանում դոլարի կուրսը չի գերազանցի 80-85 ռուբլին։ Ես հակված չեմ կիսել այն փարձագետների մտավախությունները, որոնք սպասում են կտրուկ արժեզրկման` 1 դոլարի դիմաց մինչև 100 ռուբլի», – կարծում է հայ փարձագետը։

Նրա խոսքերով, ռուբլու արժեզրկումը հիմնականում պայմանավորված է հումքային ապրանքների համաշխարհային ցածր գներով, մասնավորապես, էժան նավթով։

Սակայն, ինչպես կարծում է Մանուկյանը, Ռուսաստանում դոլարի կուրսի ճգնաժամային ցնցումների շրջանն արդեն անցել է, քանի որ ՌԴ ԿԲ–ն  ավելի ուշ վերանայել է արժութային շուկայում խիստ գործիքների կիրառման իր քաղաքականությունը` նվազագույնի հասցնելով միջամտությունները ռուբլու կուրսի ձևավորմանը։

«Ռուսաստանի Բանկը չի ծախսել բոլոր «արժեքավոր» ազգային պահուստները ազգային արժույթի զսպան համար, ինչը իջեցրել է ռուբլին մինչև հավասարակշռության կետ», – նշել է տնտեսագետը։

Մանուկյանն ավելացրել է, որ ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ, անշուշտ,  բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության և հայկական դրամի վրա, քանի որ ռուբլու կուրսի անկումը կրճատում է ՌԴ–ից մասնավոր տրանսֆերտների քանակը։

«Ռուսաստանը մեր գլխավոր առևտրային գործընկերն է, իսկ ռուբլու թուլացումն ամերիկյան արժույթի նկատմամբ մեր ապրանքները պակաս մրցակցային է դարձնում ռուսական շուկայում, քանի որ դոլարը ռուսաստանում արժեվորվում է ավելի արագ տեմպերով, քան մեր երկրում», – ասել է փորձագետը։

ВТБ24 ներդրումային բաժնի վերլուծաբան Ալեքսեյ Միխեևի կանխատեսումների համաձայն` շուտով բոլոր արժույթներն ու հումքային ակտիվները միահամուռ կերպով կբարձրանան դոլարի նկատմամբ։

«Երեքշաբթի մենք տեսանք, որ ռուբլին հետ վերցրեց իր կորստի մի մասը։ Բացման 70.88 դոլար–ռուբլին նվազում էր մինչև 68.15, իսկ ներկա պահին վաճառվում է 68.88, այսինքն ուղղիղ երկու ռուբլու անկումով։ Եվրո–դոլարն էլ, ընդհակառակը, ընկավ առավոտյան 1.16-ից մինչև 1.14։ Այսինքն` երեքշաբթի ռուբլին դոլարի նկատմամբ աճեց, իսկ եվրոն, ընդհակառակը, ընկավ։ Բանն այն է, որ մինչ այս մենք տեսնում էինք եվրոյի աճ դոլարի նկատմամբ և ռուբլու անկում դոլարի նկատմամբ, իսկ այսօր զուտ շտկումների գործընթաց է տեղի ունեցել», – ասել է նա։

Նրա խոսքով` այդ սպասումները կապված էին ԴՊՀ–ի այս տարվա տոկոսադրույքի բարձրացումը և, հավանաբար, հաջորդ տարի մեկնարկող քանակային մեղմացումները չեղյալ հայտարարելու հետ։ «Մենք կարծում ենք, որ հետագայում ամերիկյան ֆոնդային շուկան անկում կապրի, սակայն գործընթացը տեղի կունենա աստիճանաբար` չհրահրելով հումքային շուկաների փլուզում», – ասել է Միխեևը։

Նրա խոսքերով, ֆոնդային շուկաներն առավելագույնի վրա են, իսկ հումքայինները` նվազագույնի։ «Հումք արդեն ուղղակի անկման տեղ չունի։ Հերթական անգամ նշենք, որ 2007-2008 թվականներին եվրո–դոլարը և նավթը, մետաղներն ու այլ ակտիվները (ներառյալ` նույն ռուբլին) հանգիստ գնային աճ ունեցան` չնայած չինական ֆոնդային շուկայի փլուզմանը, իսկ այնուհետև սկսեց փլուզվել ամերիկյանը», – կարծում է վերլուծաբանը։

Միխեևը կարծում է, որ  եթե ճգնաժամ իրական տնտեսության մեջ դեռևս չի նկատվում, ապա աճ է հնարավոր հումքային շուկայում։  «Ամփոփելով` մենք այժմ սպասում ենք, որ և եվրո–դոլարը, և նավթը, ռուբլին կսկսեն համաչափ բարձրանալ դոլարի նկատմամբ։ Սակայն հենց նավթն է այժմ ամենամեծ հետաքրքրություն առաջացնում գնման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում` իր չգնահատված լինելու տեսանկյունից», – ասել է փորձագետը։

Լրահոս
0