00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. սահմանին լարվածություն հրահրելով` Ադրբեջանը փորձում է խնդիրներ լուծել

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրադադարի խախտումները, լարվածության ակտիվացումը, այնուհետև որոշակի դադարը քաղաքագետը պայմանավորում է բանակցային գործընթացով, միջազգային հանրության կոշտ արձագանքով և այլ գործոններով

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճը նկատվում է դեռևս նախորդ տարվանից, սակայն այժմ արդեն նկատվում են առավել խոշոր տրամաչափի զենքի կիրառման միտումներ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմից արևելյան ուղղությամբ թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքի կիրառումը:

«Տվյալ հրթիռային համակարգի գործարկումը պայմանավորված էր մեկ օր առաջ Բաքվի ունեցած կորուստներով: ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալով՝ ադրբեջանական կողմը ունեցել էր չորս զոհ և տասնհինգ վիրավոր, ինչը լուրջ կորուստ է», — նշել է բանախոսը:

Հրադադարի խախտումները, լարվածության ակտիվացումը, այնուհետև որոշակի դադարը քաղաքագետը պայմանավորում է բանակցային գործընթացով, միջազգային հանրության կոշտ արձագանքով և այլ գործոններով:

«Սակայն, ընդհանուր առմամբ, ակտիվությունն ավելի շատ է արձանագրվում, ինչը կարելի է պայմանավորել մի քանի գործոնով, մասնավորապես այն հանգամանքով, որ միջազգային հանրությունը, հիմնական գերտերություններն այսօր կենտրոնացած են ուկրաինական հակամարտության վրա, և ոչ բավարար ուշադրություն է հատկացվում ինչպես արցախյան, այնպես էլ օսական, աբխազական խնդիրներին», — նկատել է քաղաքագետը:

Ուշադրության պակասով էլ պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս ուշադրություն հրավիրել արցախյան հակամարտության վրա՝ սրելով իրավիճակը սահմանին: Նարեկ Մինասյանը չի բացառում նաև, որ այս ամենը կարող է պայմանավորված լինեն հենց Ադրբեջանի ներսում ընթացող գործընթացներով:

«Ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում նավթի գների անկումը, ադրբեջանական մանաթի ունեցած լուրջ խնդիրները որոշակի անհանգստություն են առաջացնում հենց ադրբեջանական իշխանությունների շրջանում: Կա մտավախություն, որ այս ամենը կարող է հանգեցնել սոցիալական դժգոհությունների»,-ասել է նա:

Մինասյանի խոսքով՝ սահմանային լարվածությունը, եթե ոչ որոշիչ, ապա կարեւոր գործոն է նաև երկրում սոցիալական լարվածությունը նվազեցնելու համար:

«Թե որքանով Ալիևին կհաջողվի արցախյան գործոնով ճնշել սեփական հանրությանը` սոցիալական բռնկումներից խուսափելու համար, հարաբերական է: Բոլորս էլ գիտենք, որ բռնապետական ռեժիմը երկար չի կարողանում գոյատևել, և վաղ թե ուշ, տարբեր գործոններով պայմանավորված, գալիս է մի իրավիճակ, երբ հանրությունն արդեն չի կարողանում հանդուրժել առկա պայմանները և ոտքի է կանգնում: Ադրբեջանում, եթե ոչ առաջիկայում, ապա մի քանի տարի անց, հնարավոր է լինեն նման գործընթացներ»,-տեսակետ է հայտնել քաղաքագետը:

Լրահոս
0