Ուղիղ եթերում կրակոցից մահացել են ԱՄՆ հեռուստաալիքի երկու թղթակիցներ

© СкриншотЖурналисты в США погибли в прямом эфире во время стрельбы в торговом центре
Журналисты в США погибли в прямом эфире во время стрельбы в торговом центре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրջինիա նահանգի հեռուստաալիքներից մեկի օպերատորը և թղթակիցը առևտրի կենտրոնում հարցազրույց էին նկարահանում ուղիղ եթերում, երբ անհայտ անձը կրակ բացեց

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Անհայտ անձը կրակել է ուղիղ եթերում նկարահանումներ իրականացնող ամերիկյան Վիրջինիա նահանգի հեռուստաալիքներից մեկի թղթակից Էլիսոն Փարքերի և օպերատոր Ադամ Ուորդի վրա, հայտնում է CNN–ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 6։45–ի սահմաններում։ Անհայտ անձը կրակ է բացել առևտրի կենտրոնում ուղիղ եթերում հարցազրույցի նկարահանման ժամանակ։ Եթեր դուրս եկած տեսաձայնագրության մեջ լսվում է առնվազն 6 կրակոց։

WDBJ7 հեռուստաալիքի ղեկավարը եթերում ելույթ է ունեցել միջադեպի առիթով։ Նրա խոսքերով` ինքը չգիտի, թե ով է իրականացրել հանցագործությունը և որոնք են դրդապատճառները։

Մոտակա դպրոցները փակվել են` կապված հանցագործին որոնելու  գործողությունների հետ, հայտնում է ABC 13 հեռուստաալիքը։

Լրահոս
0