00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի գետնանցումներից մեկը կահավորվել է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով

© Photo : official site of Yerevan municipalityподъемник для инвалидов в одном из подземных переходов Еревана
подъемник для инвалидов в одном из подземных переходов Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետարանի նախաձեռնության առիթով

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ավետիք Իսահակյանի արձանի մոտ գտնվող գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արտասահմանյան արտադրության վերելակը տեղադրվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում։

Իրականացված աշխատանքին տեղում ծանոթացել են Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:

Վերելակի աշխատանքն առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր գոհունակությունն է հայտնել հատուկ կարիքներով մարդկանց համար մայրաքաղաքում կյանքի կոչված հերթական նախաձեռնության առիթով և նշել, որ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին լրջագույն ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին, որոնք քաղաքային իշխանությունների հետևողականության շնորհիվ` գնալով ավելի նվազում են:

Վերելակները նախատեսված են նաև մանկասայլակների համար: Վերելակների առկայության վերաբերյալ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, իսկ կոնկրետ շահառուներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքի անվտանգության ծառայության աշխատակիցները:

Մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի շարունակվել են փողոցների և մասնավոր ընկերությունների թեքահարթակների կառուցման աշխատանքները, բացի այդ, ձմեռվանից Երևանում երթևեկում են հաշմանդամների՝ վերելակներով կահավորված 10 ավտոբուսներ, որոնց թիվն առաջիկայում կավելանա։

Հաշվի առնելով, որ գետնանցումում նաև առևտրի կենտրոն է գործելու, այստեղ շինարարի հետ պայմանավորվածության արդյունքում կառուցվել է նաև հաշմանդամների զուգարան, ինչպես նաև տեղադրվել է միջհարկային մեկ այլ վերելակ:

Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական բոլոր նոր նախագծերում պարտադիր պայման է թեքահարթակների առկայությունը:

Լրահոս
0