Միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկներն արդեն 6 մեդալ են նվաճել

© Sputnik / Михаил Фомичев / Անցնել մեդիապահոցЧемпионат Европы по боксу
Чемпионат Европы по боксу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներն արդեն ապահովել են առնվազն 6 բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանը առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին:

Հայ բռցքամարտիկներից հաղթանակներ են տարել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը:

Լրահոս
0