Արոնյանն ու Տոպալովն առաջատար են Սինքֆիլդի գավաթի չորրորդ տուրից հետո

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցШахматы. "Мемориал Таля"
Шахматы. Мемориал Таля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հինգերորդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը ռուս Գրիշչուկն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և բուլղարացի Վեսելին Տոպալովը գլխավորում են մրցաշարային աղյուսակը Սենտ Լուիսում անցկացվող Սինքֆիլդի Գավաթի չորրորդ տուրից հետո, հայտնում է chesspro.ru–ն։

Նախօրեին Արոնյանը հաղթել էր ամերիկացի Ուեսլի Սոյին։ Դա չորրորդ տուրի միակ հաղթանակն էր. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) –Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ) – Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Մաքսիմ Վաշիե–Լագրավ (Ֆրանսիա) –Խիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Վիշի Անանդ (Հնդկաստան) պարտիաները ոչ–ոքի են ավարտվել։

Չորս տուրերից հետո Արոնյանը և Տոպալովը երեքական միավոր ունեն, նրանցից փոքր տարբերությամբ հետ են մնում Կառլսենը և Գիրին 2.5–ական միավորով, կես միավորով պակաս ունեն Նակամուրան և Վաշիե–Լագրավը, Գրիշչուկը և Սոն հավաքել են 1.5 ական միավոր, Անանդը և Կարուանան` մեկական։

Левон Аронян, армянский гроссмейстер - Sputnik Արմենիա
Արոնյանը ոչ–ոքի խաղաց Վաշե–Լագրավի հետ Սինքֆիլդի գավաթի երկրորդ տուրում
Հինգերորդ տուրի զույգերն են` Արոնյան–Գրիշչուկ, Տոպալով–Կարուանա, Նակամուրա–Գիրի, Կարլսեն–Սո, Անանդ–Վաշիե–Լագրավ։

Սինքֆիլդի գավաթը Grand Chess Tour–ի մի մասն է և անցկացվում է շրջանաձև համակարգով օգոստոսի 23–ից մինչև սեպտեմբերի 3–ը։ Ժամանակը` 120 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև` 60 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար` 30 վայրկյան ավելացմամբ։

Լրահոս
0