Հայաստանի և Թուրքիայի տուրօպերատորներն ընդլայնում են միջսահմանային համագործակցությունը

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր գործարար շահերն են, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Կարևորելով զբոսաշրջության ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցել է Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Երևանում, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային  տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի  և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն  առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»,– ասել է դեսպան Միլսը։

Հայ և թուրք  տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած  ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ:   Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների  տուրօպերատորներին կիսել մտահոգությունները և համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:

Դեսպանի խոսքով` զբոսաշրջությունը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար

«Միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»,– ասել է Միլսը։

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու և տուրիստական ոլորտում ներուժ ձևավորելու ուղղությամբ:  Հայաստանում շարունակվող «Կամուրջներ» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ,  որն առավել հայտնի Հայաստանի պատմամշակութային վայրերում տեղադրած տեղեկատվական վահանակներով: 

Նախքան տուրօպերատորների ցանցի հիմնադրումը «Կամուրջներ» ծրագիրն օգնել է տեղացի գործընկերներին ձևավորել  Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի միջև:

Լրահոս
0