00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյան. Մեր դպրոցականներն օլիմպիադաներում ռեկորդային թվով մեդալներ են ստացել

CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)Министр образования и науки Армении Армен Ашотян
Министр образования и науки Армении Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների հաջողությունները վկայում են, որ Հայաստանում կան մրցունակ աշակերտներ և դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Հայ դպրոցականները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադաներում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Այս տարի միջազգային օլիմպիադաներում մասնակցած դպրոցականները հիանալի արդյունքներ են ցույց տվել։ Մեր աշակերտները 20 մեդալ են նվաճել այդ օլիմպիադաներում։ Դա Հայաստանի անկախանալուց ի վեր ռեկորդային ցուցանիշ է»,– նշեց Աշոտյանը։

Նրա խոսքով` օլիմպիադաների մրցանակակիրները «մեր ապագան են և Հայաստանի իսկական հպարտությունը»։

«Այս օրը Հայաստանի կրթական համակարգի համար ամենատոնական օրերից է։ Մինչև ուսումնական տարին սկսվելը մենք անցկացնում ենք մի շարք ավանդական միջոցառումներ, որոնցից մեկը նախագահի ընդունելությունն է և մեր երկրի լավագույն աշակերտների պարգևատրման արարողությունը»,– նշեց Աշոտյանը։

Նա նաև նշեց, որ հայ դպրոցականները 2014թ.–ին նույնպես ազգային ռեկորդ են սահմանել։ «Մեր դպրոցականների հաջողությունները վկայում են, որ անկախ կրթության համակարգում առկա խնդիրներից, մենք ունենք մրցունակ աշակերտներ և դպրոցներ»,– հավելեց նախարարը։

Աշոտյանն ընդգծեց, որ այս տարի կտրուկ աճել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում ոսկե մեդալակիրների թիվը. 2014-2015թթ. ուսումնական տարում ոսկե մեդալներ են ստացել 73 շրջանավարտներ (անցած տարի` 47), որոնց մեծ մասը` մարզերի դպրոցներից։

«Նախագահի նստավայրում հանդիսավոր ընդունելության ընթացքում Սերժ Սարգսյանը հուշանվերներ հանձնեց միջազգային առարկայական օլիմպիադաների միցանակակիրներին (որոնք ստացել են 5 արծաթե և 15 բրոնզե մեդալներ), «Մեղու. հայերեն բոլորի համար» մրցույթի և «Կենգուրու» մաթեմատիկայի միջազգային մրցույթի հաղթողներին, ինչպես նաև` դպրոցների ոսկե մեդալակիրներին։

«Միջազգային օլիմպիադաներին հայ մասնակիցների արդյունքները բարելավվում են տարեցտարի` բարդ, բայց անհրաժեշտ բարեփոխումների, ինչպես նաև մեր մանկավարժների աշխատանքի որակի և ծնողների ջանքերի շնորհիվ»,– հայտարարեց Սարգսյանը։

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի դպրոցականներն ապագայում լավ մասնագետներ դառնան։

Լրահոս
0