Անվտանգության հարցերով զբաղվող ենթախումբը արդյունքի չի հասել

© SputnikПрезидент-отель в Минске
Президент-отель в Минске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշվում է, որ Դոնբասի հարցով զբաղվող շփման խմբի անվտանգության վերաբերյալ ենթախմբի բանակցությունների ընթացքում քննարկվել է 100 մմ տրամաչափից փոքր հրետանու հեռացման հարցը, սակայն պայմանավորվածության հասնել այդպես էլ չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի– Sputnik. Մինսկում ապարդյուն է ավարտվել Դոնբասի հարցով զբաղվող շփման խմբի անվտանգության վերաբերյալ ենթախմբի նիստը, որը պետք է պայմանավորվի 100մմ տրամաչափից փոքր հրետանու հեռացման մասին, հաղորդել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։

«Ենթախումբն այդպես էլ չի կարողացել համաձայնեցնել սպառազինության հեռացման մասին փաստաթուղթը… Հիմնական արգելքը դարձել են չորս կետերը, որոնցից Ուկրաինան չի ցանկանում հեռացնել սպառազինությունը»,– ասել է նա։

Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ նիստն ավարտվել է։

Լրահոս
0