Պենտագոնի ղեկավարը կոչ է արել դիմակայել ԱՄՆ–ի գլխավոր սպառնալիքներին` «Իսլամական պետություն» խմբավորմանն ու Ռուսաստանին

© Sputnik / Անցնել մեդիապահոցПентагон
Пентагон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները վերջին տարում ուժեղացնում են այլ երկրների հետ առճակատումը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ–ն երկու սպառնալիք ունի` Իսլամական պետությունը (ԻՊ) և Ռուսաստանը, որոնց երկուսին էլ պետք է դիմակայել։

Նախարարն առաջին տեղում նշել է «ԻՊ անունով հրեշավոր ֆենոմենը, որի հետ մենք պետք է պայքարենք և որին մենք կհաղթենք»։

Երկրորդ հերթին Քարթերն անվանել է Ռուսաստանի` վերջին տարում վարած քաղաքականությունը։

«Մենք պետք է հակազդենք ՌԴ գործողություններին մեր ազգային շահերի տեսանկյունից, քանի որ մենք կարևոր դաշնակիցներ և գործընկերներ ունենք այդ աշխարհամասում, ինչպես նաև մենք կարևոր պարտավորություններ ունենք ՆԱՏՕ–ում»,– ասել է Քարթերը։

Միաժամանակ նախարարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ–ն ղեկավարության գործողությունները «ռուսներին սխալ ուղղությամբ են տանում», քանի որ դա ուժեղացնում է առճակատումն այլ երկրների հետ։

Լրահոս
0