00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը լարված պահել, բայց պատերազմի պատրաստ չէ. Դավիթ Բաբայան

Բաժանորդագրվել
Հզոր պետությունները չեն ցանկանում Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքի պատճառով հայտնվել այնպիսի իրավիճակում, որը կպահանջի հսկայական տնտեսական ծախսեր, մարդկային կորուստներ, քաղաքական բախումներ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի սադրանքները, դժբախտաբար, դարձել են սովորական երևույթ: Ադրբեջանի նման ագրեսիվ, ֆաշիստական պետությանը բնորոշ է այդպիսի պահվածքը, սա նրա կենսակերպն ու ապրելակերպն է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պասիվ վերաբերմունքն է ցուցաբերում այս ամենի նկատմամբ, հետևապես՝ հայկական կողմն է ստիպված լինում անել ամեն ինչ՝ պաշտպանելու պետության սահմանները, անվտանգությունը, պատիվն ու արժանապատվությունը:

«Թշնամուն տալիս ենք անհրաժեշտ հակահարվածները և կասեցնում բոլոր ոտնձգությունները: Ասեմ, որ Ադրբեջանը տալիս է բազմաթիվ կորուստներ, չնայած քողարկում է այդ ամենը: Ադրբեջանի բոլոր գործողություններն անիմաստ են, որովհետև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը նրանք չեն փոխում որևէ ձևով և ի վիճակի չեն ռազմավարական նախաձեռնությունը վերցնելու իրենց ձեռքը: Հետևաբար՝ անիմաստ կորուստներ, մարդկանց կործանված ճակատագրեր, որբ մնացած ընտանիքներ, երեխաներ, որդեկորույս մայրեր»,-նշել է Բաբայանը:

Դիվերսիոն վերջին գործողությունների ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործել է նաև թուրքական հրթիռահրետանային կայանքներ:  Բանախոսն ընդունում է, որ սա ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը, սակայն շտապում է հավելել, որ պատերազմ սկսելն այնքան էլ դյուրին չէ: «Պետք չէ նույնացնել իրավիճակը 1988-1991 թվականների հետ: Այն ժամանակ փլուզվում էր Խորհրդային միությունը և ստեղծվում էր աշխարհաքաղաքական մի հսկայական վակում: Ներկայում չկան նման գործընթացներ: Տարածաշրջանում, կարծես, հստակ են թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ու տնտեսական սահմանները, հետևաբար պատերազմ սկսելը հեշտ չէ: Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա այն չի լինելու լոկ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև. դրանում կամա, թե ակամա ներգրավվելու են նաև գերտերությունները, և սա որևէ մեկի շահերից չի բխում»,-ընդգծել է նա:

Հզոր պետությունները չեն ցանկանում Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքի պատճառով հայտնվել այնպիսի իրավիճակում, որը կպահանջի հսկայական տնտեսական ծախսեր, մարդկային կորուստներ, քաղաքական բախումներ: Բացի դրանից, ինչպես ընդգծում է Դավիթ Բաբայանը, Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը լարված պահել, բայց պատերազմի պատրաստ չէ: Ավելին՝ այն լավ հասկանում է, որ իր բանակը ի վիճակի չէ հաղթել հայկական միացյալ ուժերին` Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը: «Եթե լինի պատերազմ, ապա դա կարող է հանգեցնել նաև Ադրբեջանում անկանխատեսելի հետևանքների, որը նույնիսկ կվտանգի Ադրբեջանի գոյությունը՝ որպես պետություն»,-կանխատեսում է արել բանախոսը:

Հակառակորդի գործողությունները շատ պարզ են և պրիմիտիվ: Դավիթ Բաբայանը թվարկում է այդ պարզունակ գործողություններից մի քանիսը՝ սադրանքներ, կաշառակերություն, խավիարային դիվանագիտություն, տարբեր միջազգային ատյաններում տարբեր չինովնիկների կաշառում: «Այսպիսին է նրանց պետականաշինության փիլիսոփայութունը: Մենք մշտապես փորձելու ենք հակազդել դրանց, ճիշտ է, երբեք չենք որդեգրելու նրանց պահվածքը: Սա նաև լավ հնարավորություն է ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար»,-եզրափակել է Արցախի Հանրապետության աշխատակազի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:

Լրահոս
0