ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայկական կինեմատոգրաֆի ապագան Ռուսաստանի հետ համագործակցելու, ինչ-որ համատեղ նախագծերի մեջ է, կարծում է հայտնի ռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը:
«Հայ կինեմատոգրաֆիստը հավանաբար պետք է ավելի սերտ գործակցի ռուս կինեմատոգրաֆիստի հետ, կողմնորոշվի ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական շուկայով, որովհետև ռուսական շուկան, անշուշտ, ավելի մեծ է: Այստեղ լսարանն է ավելի մեծ: Առավել ևս, որ Ռուսաստանում մեծաթիվ հայեր կան»,- «Sputnik»-ին տված հարցազրույցում ասել է Շահնազարովը: Ըստ նրա, թերևս պետական մակարդակով ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն հայկական կինեմատոգրաֆին օժանդակելու համար:
Ռեժիսորը խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը, և միշտ, երբ Երևանում է լինում, անհավանական մթնոլորտ է զգում:
«Այդ պատճառով, իհարկե, կցանկանայի, որ Հայաստանը հաղթահարեր այն բոլոր բարդությունները, որոնք առկա են: Հայ ժողովուրդը շատ բարդ ճակատագիր ունի: Այդ թվում` վերջին 25 տարիներին: Հայաստանը ստիպված է եղել նաև ապրել շրջափակման մեջ: Եվ հայ ժողովուրդը հսկայական արժանապատվությամբ է հաղթահարել այդ բոլոր փորձությունները», — ասել է Շահնազարովը:
Շահնազարով. հայկական կինեմատոգրաֆի ապագան Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ է
© Sputnik
Ռեժիսոր Կարեն Շահնազարովը կարծում է, որ հայ կինեմատոգրաֆիստը պետք է ավելի սերտ գործակցի ռուս կինեմատոգրաֆիստի հետ, կողմնորոշվի ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական շուկայով