ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առաջիկա օրերին իրաքյան Մոսուլում սկսել է շրջանառությունից հանել ամբողջ արտարժույթը և ներդնել սեփականը` ոսկե դինարը, կիրակի հայտնել է «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը։
Նույն անունն են ունեցել 630–ականներին խալիֆ Օսմանի օրոք օգտագործված դրամները, որոնք իսլամիստները որպես նմուշ են օգտագործել։
Սեփական արժույթը շրջանառության մեջ դնելու մասին հայատարարությունը գրոհայիններն արել են Մոսուլում` Իրաքի հյուսիսային Նայնավա արվարձանի մայրաքաղաքում, մզկիթներում և բարձրախոսներով։
Ինչպես հայտնել է Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքները բռնազավթած խմբավորումը, առաջիկա օրերի ընթացքում դրամափոխանակությունը կիրականացվի ոսկե դինարներով, որոնք կփոխանակվեն և կտրվեն բանկերի չորս բաժանմունքներում, որոնք «Իսլամական պետությունը» բացել է քաղաքում։ Փոխանակման կետերի սեփականատերերի խոսքով` ԻՊ գրոհայինները կիրակի օրը սկսել են հանել դոլարները Մոսուլի բոլոր փոխանակման կետերից։ «Իսլամական պետությունը» պատրաստվում է սեպտեմբերին Նեյնավայում ոսկե դինարը շրջանառության մեջ դնել։
Խմբավորումը նախազգուշացրել է իրաքցիներին, որ չշարունակեն օգտագործել իրաքյան դինարները։ ԶԼՄ–ների հաղորդումներով` ոսկե դինարի արժեքը հավասար է 139 դոլարի։
«Իսլամական պետություն» խմբավորումը նախորդ տարվա ամռանը հսկայական տարածքներ է զավթել Իրաքի հյուսիսում։ Ներկայում այն վերահսկում է իրաքյան տարածքի մինչև մեկ երրորդը, այդ թվում` Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ խոշորագույն քաղաքը։ Իրաքյան զորքերն այժմ ռազմական գործողություններ են վարում Նայնավայի հարևան Անբար արվարձանն ազատագրելու համար։
ԶԼՄ. ԻՊ–ն պատրաստվում է սեփական արժույթը շրջանառության մեջ դնել Իրաքում

© Sputnik / Игорь Михалев
/ Ինչպես հայտնել է Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքները բռնազավթած խմբավորումը, առաջիկա օրերի ընթացքում դրամափոխանակությունը կիրականացվի ոսկե դինարներով