00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. ԱՄՆ–ն պատրաստում է կիբեռգրոհների պատճառով պատժամիջոցներ մտցնել Չինաստանի դեմ

Բաժանորդագրվել
Ամերիկյան իշխանությունները վստահ են, որ չինացի հաքերներն ամերիկյան առևտրային արժեքավոր գաղտնիքներ են գողանում և լրտեսում են ատոմային էլեկտրակայանների և էներգետիկ ընկերությունների նախագծերին

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախաձեռնել է ամերիկյան կազմակերպությունների տվյալների բազաների նկատմամբ ցանցահենային գրոհներին առնչություն ունեցող չինական ընկերությունների դեմ պատժամիջոցների մշակումը, երկուշաբթի հայտնում է Washington Post թերթը։

Պատժամիջոցների տվյալ փաթեթն «աննախադեպ» է կոչվել։ Ընդգծվում է, որ այն մշակվում է «չինացի ընկերությունների և անհատների նկատմամբ, ովքեր եկամուտներ են ստանում կառավարության կողմից ամերիկյան առևտրային գաղտնիքների կիբեռհափշտակություններից»։ Միաժամանակ նշվում է, որ «այս հարցով որոշում առայժմ չի ընդունվել»։ Սակայն «եզրափակիչ զանգն ակնկալվում է շուտով, հնարավոր է` նույնիսկ երկու շաբաթվա ընթացքում»։

«Նմանատիպ պատժամիջոցների սահմանումն ԱՄՆ–ի վարչակազմի կողմից չինացի հաքերների նախաձեռնած կիբեռտնտեսական լրտեսության` աճող ալիքի պատասխանը կլինի։ Հաքերներն ասում են, որ ամերիկացի պաշտոնական անձինք գողանում են ամեն ինչ` ատոմային էլեկտրակայանների նախագծերից մինչև էներգետիկ ընկերությունների գաղտնի տվյալներ»,– գրում է թերթը։

Նյութում ասվում է, որ ցանկացած «նմանատիպ գործողություն հատկապես զգայուն կլինի աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների հարաբերությունների համար»։ Միաժամանակ նշվում է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև «արդեն կա լարվածություն մի շարք հարցերի վերաբերյալ` ներառյալ Հարավչինական ծովի իրավիճակը և ՉԺՀ ջանքերն ազգային արժույթի արժեզրկման ուղղությամբ` շուկայի վերջին ցնցումների ֆոնին»։ Այս բոլոր թեմաները` ներառյալ կիբեռանվտանգությունը, կքննարկվեն առաջիկա այցի ժամանակ։

ԱՄՆ–ն բազմից Չինաստանը և Ռուսաստանն անվանել է գլխավոր կիբեռվտանգ։ Դեռ 2011 թվականի նոյեմբերին ազգային հակահետախուզության վարչությունն ԱՄՆ կոնգրեսին ուղղված զեկույցում ասել էր, որ այդ երկու երկրների ցանցահեններն առավել ակտիվ են փորձում համացանցով ներթափանցել պաշտպանված սերվերներ, որտեղ պահվում է տնտեսական և պաշտպանության վերաբերյալ տեղեկություն։ Չինաստանը բազմիցս հերքել է իր առնչությունը կիբեռտարածքում ցանկացած տեսակի գործողություններին և հայտարարել է չինական համացանցում ամերիկյան կիբեռակտիվության մասին։

Լրահոս
0