Բախումներ Կիևում. 122 հոգու հիվանդանոց են տեղափոխել

© Sputnik / Юрий Лашов /  / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքով` տուժածներից մի քանիսը գտնվում են հիվանդանոցում ծանր վիճակում։ Ավելի վաղ հայտնել էին, որ վնասվածք է ստացել 100 մարդ, այդ թվում` իրավապահներ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Կիևում, Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախման հետևանքով 122 հոգու հիվանդանոց են տեղափոխել, հայտնել է Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Ռադայի մոտակայքում տեղի ունեցած բախումից հետո 122 հոգու հիվանդանոց են տեղափոխել, ընդ որում մի քանիսի վիճակը ծանր է», – Ավակովի խոսքն է մեջբերել «112. Ուկրաինա» տեղեկատվական գործակալությունը։

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների նախագիծը։  Քվեարկությունից հետո խորհրդարանի շենքի մոտ բախումներ են գրանցվել ոստիկանության ներկայացուցիչների ու ազգայնականների միջև։ Ավելի վաղ հայտնել էին, որ վնասվածքներ է ստացել 100 մարդ, որոնց թվում նաև իրավապահներ են եղել։ Ազգային գվարդիայի ժամկետային զինծառայողը մահացել է հիվանդանոցում սրտի հատվածում ստացած բեկորային վնասվածքից։

Լրահոս
0