ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը մեկնաբանել է Քանյե Ուեսթի այն հայտարարությունը, որ երգիչը հնարավոր է 2020 թվականին մասնակցի ԱՄՆ–ի նախագահի նախընտրական պայքարին, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Bloomberg–ին։
«Ես անհամբեր սպասում եմ, ինչ նախընտրական կարգախոս է նա կարելու իր գլխարկին», – ասել է Էռնեստը։
Քանյե Ուեսթը 2020 թվականի նախագահական ընտրությանը մասնակցելու որոշման մասին ասել էր MTV Video Music Awards երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Երգիչը նաև պատմել էր, որ բեմ դուրս գալուց առաջ «ինչ–որ բան է ծխել»։ Միջոցառման հաղորդավարուհի Մայլի Սայրուսը սատարել է երգչին։ «Թրամպ, իմ ձայնը քեզ էի տվել, սակայն այժմ… Քանյե՛ Ուեսթ, նախագահ», – հայտարարել է նա։
Քանյեի հայտարարությանն արձագանքել են համացանցի անգլալեզու օգտատերերը` ցանցում սկսել են այդ կապակցությամբ մոնտաժված լուսանկարներ հրապարակել։ Մեկնաբանները համեմատել են կատարողին Դոնալդ Թրամպի հետ, երգչին «հագցրել են» գործարարի մազերն ու նշել, որ Քանյե Ուեսթի թեկնածությունը միլիարդատիրոջ թեկնածության ֆոնին այդքան էլ անհեթեթ չէ։
ԱՄՆ–ի նախագահի առաջիկա ընտրությունն անցկացվելու է 2016 թվականի նոյեմբերի 8-ին։ Հուլիսին Ժողովրդավարական և Հանրապետական կուսակցությունները կանցկացնեն Ազգային կոնվենտ, որի ժամանակ կընտրվեն կուսակցական թեկնածուները։ Ըստ օրենսդրության, ԱՄՆ–ի գործող նախագահ Բարաք Օբաման չի կարող վերընտրվել երրորդ անգամ։