ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում տնտեսության դրությունը կախված է ԵՏՄ երկրների տնտեսության վիճակից, կարծում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից, Հայաստանի տնտեսությունը նաև կապված է տարածաշրջանի տնտեսության հետ», – ասաց նա երկուշաբթի` պատասխանելով լրագրողների հարցերին։
Այդ կապակցությամբ Աբրահամյանն ավելացրեց, որ Հայաստանն արդյունավետ համագործակցություն է հաստատել Վրաստանի հետ, ինչպես նաև Իրանի հետ նախատեսում է մեծածավալ ծրագիր իրականացնել։
Ընդ որում` հայկական կառավարության ղեկավարը հայտնեց, որ սեպտեմբերի 8-ին Բելառուսում ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության հետագա ուղղությունները։
Աբրահամյան. Հայաստանի տնտեսական իրավիճակը կախված է ԵՏՄ–ի երկրներից
13:44 01.09.2015 (Թարմացված է: 17:00 01.09.2015)
© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Овик Абрамян

© Photo : press office of the Government of RA
Հայաստանի տնտեսությունը կապված է նաև տարածաշրջանում առկա իրավիճակի հետ, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։