Արցախ ժամանող բոլոր հյուրերին կդիմավորի քարե զինվորը

© RAZMINFOВоенный, военнослужащий, нкр, карабах, оружие
Военный, военнослужащий, нкр, карабах, оружие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտական դիրքում հեռադիտակով և զենքը ձեռքին կանգնած զինվորի արձանը փորված է լինելու ժայռի մեջ, ասել է կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» բարեգործական նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Նախատեսվում է Արցախի տարածք մուտք գործելու սահմանին զինվորի արձան տեղադրել, երեքշաբթի լրագրողներին ասաց կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» բարեգործական նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը։
Նրա խոսքով` ներկա պահին տարվում է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները, որի վրա աշխատում է Սիրիայից ժամանած մի հայ քանդակագործ։

«Հաճախ արձանները տեղադրվում են զոհված զինվորների հիշատակին, սակայն մենք կարծում ենք, որ կարևոր է ոչ միայն զոհված զինվորներին հիշելը, այլ նաև կարևոր է պահապանել մարտական դիրքում գտնվող զինվորների մարտական ոգին», – ասաց Զաքարյանը։

Ինչպես կարծում է կինոռեժիսորը, բոլոր նրանք, ովքեր կժամանեն Արցախ, իրենց ապահով կզգան։

Նա ավելացրեց, որ նախնական նախագծի համաձայն, մարտական դիրքում հեռադիտակով և զենքը ձեռքին կանգնած զինվորի արձանը փորված է լինելու ժայռի մեջ և խորհրդանշելու է բոլոր սահմանապահ զինվորներին։

Լրահոս
0