Փոկը խնդրել է դայվերին քորել իր փորիկը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերին չէր կարողանում հավատալ իր աչքերին, երբ մոխրագույն փոկը լողալով մոտեցավ նրան ու խնդրեց, որ նա քորի իր փորիկը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Մեծ Բրիտանիայի Սոլֆորդ քաղաքի 55–ամյա դայվեր Գերի Գրեյսոնը Սիլլի արշիպելագում ջրում սուզվելիս ծանոթացել է հիասքանչ փոկի հետ, ով չի վախեցել, լողալով մոտեցել է Գերիին և անգամ խնդրել է քորել իր փորիկը։

Գերին չէր կարողանում հավատալ իր աչքերին, երբ մոխրագույն փոկը լողալով մոտեցավ նրան և խնդրեց, որ նա քորի իր փորիկը։

Դայվերը չէր կարող մերժել կենդանուն։ Տեսանյութում դիտեք, թե ինչ երանության մեջ է փոկը։

Կենդանին 5 րոպե շփվել է Գերիի հետ։

«Ես փորձառու դայվեր եմ, սակայն նման բան ինձ հետ երբեք չէր պատահել», – նշել է Գարին և ավելացրել, որ մարդիկ հարցնում են, թե ինչու է նա զբաղվում դայվինգով։

«Ահա, թե ինչու», – ավելացրել է Գերին։

 

 

Լրահոս
0