00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոռեժիսոր. թշնամին քնած չէ, սակայն հայ մարտիկը ևս արթուն է

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օժանդակ օգնություն սահմանապահներին» բարեգործական նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը վերջին տարիներին բավականին հաճախ և ակտիվորեն այցելում է հայկական սահմանամերձ մարտական դիրքեր

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. Հայ–ադրբեջանականյ սահմանին իրավիճակը լարված է, սակայն հայ զինվորները լավ պատրաստված են և տոկուն են ոգով` հայրենիքի սահմանները լավագույնս պաշտպանելու համար, երեքշաբթի լրագրողներին ասաց կինոռեժիսոր, սցենարիստ, «Օժանդակ օգնություն սահմանապահներին» բարեգործական նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը, ով վերջին տարիներին բավականին հաճախ և ակտիվորեն այցելում է հայկական սահմանամերձ մարտական դիրքեր։

Մարտական ոգի

Կինոռեժիսորի խոսքով` բանակը երեխայի պես է, որին անհրաժեշտ է սիրել իր բոլոր դրական կողմերով, թերություններով և խնդիրներով, որոնք անհրաժեշտ է լուծել ներքին կարգով` չհանելով հասարակության դատին։

«Ուզում եմ նշել, որ վերջին տարիներին լուրջ ներքին աշխատանք է իրականացվել, որի արդյունքում հայկական բանակի ոգին զգալիորեն բարձրացել է։ Այս միտումը նկատելի է ոչ միայն բարձրագույն սպայական կազմի, այլ նաև շարքային նորակոչիկների շրջանում, որոնց աչքերում վառվում է վստահության և խիզախության իսկական կրակ», – ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` երիտասարդները բանակ են գնում արդեն պատրաստված, այդ թվումч նաև նորակոչիկների հետ անցկացվող մեթոդաբանական և հետևողական աշխատանքի արդյունքում, ինչի մասին վկայում է սահմանին կանգնած 18–19 տարեկան տղաների վստահությունն ու խիզախությունը։

Զաքարյանը նշեց, որ հայ զինվորների վստահությունն ու պատրաստվածությունն արդեն խուճապ է առաջացնում հակառակորդի մոտ, որն աստիճանաբար հրաժարվում է դիվերսիոն փորձերից, որոնց ընթացքում կրում է զգալի կորուստներ` անցնելով իր համար ավելի անվտանգ ականանետային հրաձգության։ 

Կինոռեժիսորի կարծիքով` ադրբեջանական բանակի նման դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նա պատրաստ չէ լայնամասշտաբ մարտական գործողությունների և փորձում է միայն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա, քանի որ ակտիվացում տեղի է ունենում հենց բարձր մակարդակում նախատեսված հանդիպումների նախաշեմին։

«Սակայն նրանք պետք է հասկանաн, որ ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ ոք հայկական պետության տարածքում չի տա ոչ մի թիզ հողը, որը պաշտպանում են», – ասաց Զաքարյանը։

Հողն ուժեղ է իր բնակիչներով


Միաժամանակ կինոռեժիսորը կարծում է, որ հողի պաշտպանության լավագույն օրինակը դրա բնակեցումն է, այդ թվում` Սիրիայից տեղափոխված հայերով, որոնց կցուցաբերվի աջակցություն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։

«Մենք վերաբնակիչների ադապտացման ծրագիր ենք մշակել, որի շրջանակում նրանց կտրամադրվի ոչ միայն բնակարան և հողատարածք, այլ նաև հնարավորություն` մեկ տարվա ընթացքում աջակցություն ստանալ սփյուռքահայերից մեկի կողմից` առօրյա կյանքը կարգավորելու համար», – ասաց Զաքարյանը։

Ինչպես նշում է կինոռեժիսորը, այդ յուրօրինակ ամսական նպաստն օգնում է վերաբնակիչներին` ոտքի կանգնել, դասավորել կյանքը նոր բնակավայրում մինչև աշխատանք գտնելն ու հող մշակելը։


Գաջեթներ` սահմանը պաշտպանելու համար

«Օժանդակ օգնություն սահմանապահներին» բարեգործական նախաձեռնության շրջանակում, որին կարող է մասնակցել ցանկացած ոք, հայկական բանակին արդեն մոտ 25 հազար դոլարի աջակցություն է ցուցաբերվել։

«Դրանք հիմնականում հեռադիտակներ և գաջեթներ են, որոնք օգնում են զինվորներին կրել ամենօրյա ծառայություն, ինչպես նաև ուրախ դարձնել ժամանցը», ասաց Զաքարյանը։

Ակցիային կարող է միանալ ցանկացած մարդ, ով ցանկանում է փոխանցել իր հեռադիտակը, հատուկ գիշերային լապտերը, ցանկացած գաջեթը, որը կարող է պետք գալ զինվորներին ծառայության ժամանակ։

Կինոն կոփում է մարտական ոգին


Իր բոլոր նախաձեռնությունների հետ մեկտեղ, Զաքարյանը չի մոռանում նաև իր հիմնական մասնագիտությունը` կինոռեժիսուրան։

Վերջին մի քանի տարում նա նկարահանել է վավերագրական մի շարք ֆիլմեր, որոնք ուղղված են հայրենասիրական ոգու բարձրացմանը։ Դրանք են` «Կինը» հայրենասիրական ֆիլմը, ինչպես նաև բանակում ինքնասպանության կանխմանն ուղղված «Անպետքը» ֆիլմը և «Բոյկոտ» ֆիլմը, որը պատմում թուրքական արտադրության ապրանքների մասին։

Այս պահին Զաքարյանն ավարտում է «Ոգի» ռազմահայրենասիրական բնույթի ֆիլմի աշխատանքը։

Լրահոս
0