00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրանսպորտի նախարարություն. «Վերին Լարս» հսկիչ անցակետում խցանումը նվազում է

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" открылся на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 1–ի նախաշեմին շատերը որոշել են վերադառնալ Ռուսաստան, ինչի հետևանքով սահմանին կուտակվել են շատ ավտոմեքենաներ։ Կիրակի օրվա տվյալներով` դրանք շուրջ 500–ն են, ասել է Հայաստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. Վերջին օրերին «Վերին Լարս» հսկիչ անցակետում գոյացած խցանումը նվազել է, Sputnik Արմենիա կայքին հաղորդեց Հայաստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ վրաց–ռուսական սահմանին` «Կազբեկի» (Վրաստան)– Վերին Լարս (Ռուսաստան) հսկիչ անցակետում Ռուսաստանի ուղղությամբ բեռնատար ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել, որոնց մեծ մասն իբրև հայկական համարանիշերով է։

«Կազբեկի– Վերին Լարս» հսկիչ անցակետը ներկա պահին գործող միակ պաշտոնական կետն է Վրաստանի և Ռուսաստանի սահմանի ցամաքային հատվածում։

Մելքոնյանի խոսքով` հայկական կողմից խցանումը պայմանավորված է նրանով, որ սեփական մարդատար ավտոմեքենաներով ամառային արձակուրդներին Հայաստան ժամանած հայրենակիցները  որոշել են ուսումնական տարվա սկզբին վերադառնալ Ռուսաստան։

Միաժամանակ նա նշեց, որ ավտոմեքենաների հիմնական մասը գրանցված է Ռուսաստանի տարածքում և ունի ռուսական պետհամարանիշ։

«Սեպտեմբերի 1–ի նախաշեմին նրանցից շատերը որոշել են վերադառնալ Ռուսաստան, ինչը հանգեցրել է սահմանին ավտոմեքենաների զգալի կուտակման, մասնավորապես, կիրակի օրվա տվյալներով, դրանք շուրջ 500–ն են եղել»,–ա սաց Մելքոնյանը։

Ինչպես նշեց տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, ռուս և վրացի գործընկերների համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է 2-3 անգամ թուլացնել հսկիչ անցակետում ստեղծված լարվածությունը։

«Կիրակի երեկոյից սկսած` շատ ավտոմեքենաներ արդեն կարողացել են անցնել խնդրահարույց հատվածը, և տվյալ պահին խցանումն արդեն մեծ չէ և աստիճանաբար թուլանում է»,–ասաց Մելքոնյանը։

Ինչպես երեքշաբթի հաղորդել են վրացական ԶԼՄ–ները, Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լաշա Բաբիլոձեն ասել է, որ «Կազբեկի– Վերին Լարս» հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ քանակի կուտակման խնդիրը կապված չէ Վրաստանի հետ։

Ինչպես պարզաբանում են Վրաստանի ՆԳՆ–ում, ռուսական կողմը չի հասցնում անցկացնել տրանսպորտային միջոցները և ձևակերպել բեռները։

Բեռնատարները չեն հասցնում անցկացնել ռուսական կողմից։

Լրահոս
0