00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարկեդոնով. Հայաստանի ցույցերը չպետք է շփոթել Կիևի «Մայդանի» հետ

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցСергей Маркедонов
Сергей Маркедонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային հարցերի ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ Հայաստանի ողջ հետխորհրդային պատմությունը հարուստ է բողոքի զանգավածային ցույցերով և պարզաբանել, որ դժվար է ասել, թե Հայաստանում ինչպիսի ընտրությունները չէին ուղեկցվի բողոքի ցույցերով և դրանք քաղաքակացնելու փորձերով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վերսկսված բողոքի ցույցերն ուկրաիանական «Մայդանի» դեպքերի հետ կապելը կոպիտ պարզեցում է, որը չի արտացոլում իրերի իրական դրությունը, կարծում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Վերջին ժամանակները մեզ մոտ նորաձև է դարձել ցանկացած ներքին իրադարձություն ուկրաինական «Մայդանի» հետ կապելը։ Դա կառուցողական չէ։ Եթե մենք նայենք Հայաստանին, ապա այդ երկրի ողջ հետխորհրդարային պատմությունը հարուստ է բողոքի զանգվածային ցույցերով։ Դժվար է ասել, թե ինչպիսի ընտրությունները Հայաստանում չէին ուղեկցվի բողոքներով և դրանք քաղաքականացնելու փորձերով»,– երեքշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսում հայտարարել է Մարկեդոնովը։

Փորձագետի խոսքով` Հայաստանի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ «երեկվա իշխանությունն արդեն այսօր հայտնվում է ընդդիմադիրի կարգավիճակում։  Նույնը վերաբերում է նման նախաձեռնություններին։ Շատերը «Ոչ թալանին» շարժումը դիտարկում են որպես անծանոթ բան… սակայն, օրինակ, 2013թ.–ին նախաձեռնություն կար, որը հասել է Երևանում հասարակական տրանսպորտի սակագնի նվազեցմանը. Նույնպես ֆլեշմոբի և փողոցային ակցիաների միջոցով»,– հավելել է նա։

Մարկեդոնովն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող փողոցային ակցիաները որպես ուկրաինական Մայդանի իրադարձությունների շարունակություն դիտարկելու փորձերը քննադատության չեն դիմանում, թեկուզ միայն այն պատճառով, որ Ուկրաինան Ադրբեջանի կարևոր գործընկերն է, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության մասով։ «Այդ պատճառով այս պատճենումը, իհարկե, թեթև է, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Միշտ հարկավոր է հասկանալ, որ արտաքին միջամտությունը միայն այն դեպքում է արդյունավետ, եթե դրա համար նախադրյալներ կան։ Փորձեք, օրինակ, ռուսական հանրապետություն ստեղծել Լվովում, դժվար թե դա ձեզ հաջողվի»։

Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի նախագահ Անդրանիկ Հովսեփյանն իր հերթին կոչ արեց Ռուսաստանին` անցնել ավելի կառուցողական գործողությունների, որոնք կկարողանային օգնել Հայաստանին ելք գտնել ստեղծված իրավիճակից։ «Մեզ հարկավոր է Ռուսաստանի դրական արձագանքը», – հայտարարել է Հովսեփյանը։

Նրա խոսքով` Մոսկվան կարող է գործի դնել տարածաշրջանային ինտեգրացիոն միությունների ներուժը` ներկա խնդիրը հաջողությամբ հաղթահարելու հարցում Հայաստանին օգնելու համար։ «Հայ ժողովուրդը փորձում է հասնել իր երկրում էլեկտրաէներգիայի արդյունավետ մենեջմենթի։ Ռուսաստանը պետք է նույն հարցերը բարձրացնի ԵՏՄ–ի հարթակում, ներկայացնի խորհուրդներ», – կարծում է Հովսեփյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարեց էլեկտրաէներգիայի սականգի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ին սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կավելանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոս)։ Ընդ որում, ՀԷՑ–ը ՀԾԿՀ–ին ներկայացրած հայտի մեջ առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը բողոքի և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում, որը վերածվեց մասշտաբային բողոքի ակցիայի` «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգողների ղեկավարությամբ։ Ակցիայի հետևանքով գրեթե երկու շաբաթ փակվել էր Բաղրամյան պողոտան։ Միայն հուլիսի 6–ի առավոտյան ոստիկանությունն ազատեց պողոտան ցուցարարներից և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։ 

Հունիսի վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունները կսուբսիդավորեն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը մինչև ՀԷՑ–ի աուդիտի արդյունքների ստանալը։

Լրահոս
0