Լևոն Արոնյանը միանձնյա հաղթող է

© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Аронян, армянский шахматист
Левон Аронян, армянский шахматист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավաքելով վեց միավոր` Արոնյանը մրցաշարում հաղթանակ է ապահովել` անկախ այլ պարտիաների արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Սինքֆիլդի գավաթի 9–րդ տուրում բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ ոչ–ոքին հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին ապահովել է անվերապահ հաղթանակ։

Վեց միավոր ընդհանուր արդյունքով Արոնյանն իրեն հաղթանակ է ապահովել` անկախ մյուս հանդիպումների արդյունքներից։

Ոչ–ոքի են ավարտվել նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավի և հոլանդացի Անիշ Գիրիի, ինչպես նաև հնդիկ Վիշվանաթան Անանդի և նորգեգացի Մագնուս Կառլսենի միջև պարտիաները։

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)– Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Ֆաբիո Կարուանա– Ուեսլի Սո պարտիաները դեռ շարունակվում են։

Սինքֆիլդի գավաթը (Sinquefield Cup) Grand Chess Tour–ի մաս է և ընթանում է շրջանաձև համակարգով օգոստոսի 23–ից սեպտեմբերի 3–ը։ Ժամանակի հսկողությունն առաջին 40 քայլերի ժամանակ 120 րոպե է, այնուհետև մինչև պարտիայի ավարտը 60 րոպե` յուրաքանչյուր քայլում 30 վայրկյան ավելացնելով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար դոլար։

Լրահոս
0