ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. Հինգշաբթի` սեպտեմբերի 3–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ասուլիսը` «Ինֆորմացիոն հիգիենայի հիմնական կանոնները» թեմայով։
Հայկական հասարակության վրա ինտերնետի և բջջային տեխնոլոգիաների ազդեցության ավելացման պայմաններում վերջին շրջանում հաճախակի են դարձել կիբերհանցագործների գրոհները։ Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն տեղեկատվական սպառնալիքների դեմ պայքարի հիմնական մեթոդները։
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարող եք հայտ ուղարկել h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Մամուլի ասուլիս. «Ինֆորմացիոն հիգիենայի հիմնական կանոնները»
Пресс-центр Sputnik-Армения

Հայկական հասարակության վրա ինտերնետի և բջջային տեխնոլոգիաների ազդեցության ավելացման պայմաններում վերջին շրջանում հաճախակի են դարձել կիբերհանցագործների գրոհները