Ջուրն Ուսուրիյսկից ամբողջությամբ կհեռանա երկու օրում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցПаводок в Уссурийске
Паводок в Уссурийске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջրի տակ են մնացել 41 մասնավոր բնակելի տներ և 46 տնամերձ տարածքներ, ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է։ Ողողման գոտուց տարհանվել է 55 մարդ, նրանք բնակվում են մտերիմների և ծանոթների մոտ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի– Sputnik. «Գոնի» թայֆունից հետո ջրի տակ մնացած Ուսուրիյսկից ջուրն ամբողջությամբ կհեռանա երկու օրում, հաղորդում է ՌԴ ԱԻՆ–ի հեռավոր արևելյան տարածաշրջանային կենտրոնը։

«Սեպտեմբերի 2–ին տեղական ժամանակով ժամը 07։00–ի տվյալներով` Ռազդոլնի գետի ջրի մակարդակը նվազել է` հասնելով 812 սմ–ի, ինչը ցածր է վտանգավոր հիդրոլոգիական երևույթի ցուցիչից (815 սմ)։ Ողողման երկրորդ ալիքի գագաթնակետն անցել է։ Ջրի մակարդակի ավելացում չի սպասվում, նկատվում է ջրի կայուն նվազում։ Քաղաքում իրավիճակը կայունացել է։ Սպասվում է, որ երկու օրում ջուրն ամբողջությամբ կհեռանա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ուսուրիյսկում ջրի տակ են մնացել 41 մասնավոր բնակելի տներ և 46 տնամերձ տարածքներ, ջրի մակարդակն աստիճանաբար նվազում է։ Ողողման գոտուց տարհանվել է 55 մարդ, նրանք բնակվում են մտերիմների և ծանոթների մոտ։

Օգոստոսի 27–ին «Գոնի» թայֆունի հետևանքով ջրի տակ է մնացել Պրիմորիեն։ Թայֆունի հետևանքով տեղացել են երկու ամսվա տեղումներ։ Արտակարգ դրություն է հայտարարվել երկրամասի 6 շրջաններում։ Ուսուրիյսկի քաղաքային շրջանում ջրի տակ են մնացել ութ բնակավայրեր, մոտ 300 մարդ տարհանվել է։ Այժմ իրավիճակը կայունանում է, նկատվում է ջրի մակարդակի արագ նվազում։

Լրահոս
0