Հայաստանում կանցկացվեն «Շանթ-2015» զորավարժությունները

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կանցկացվեն ՀՀ նախագահի ղեկավարությամբ։

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

«Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձակա տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը»,– հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Լրահոս
0