«Դոմոդեդովոն» հրդեհից հետո վերսկսել է աշխատանքը, 30 չվերթ հետաձգվել է

Аэропорт Домодедово
Аэропорт Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհի մակերեսը կազմում է 15 քառակուսի մետր, սակայն ծուխը ներթափանցել է օդափոխիչ համակարգ, որի հետևանքով մասնաշենքն ամբողջությամբ ծխով է պատվել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik.  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը հինգշաբթի առավոտյան բռնկված հրդեհից հետո վերսկսել է աշխատանքը, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Դոմոդեդովո» օդանավակայանի հրդեհը մարելուց հետո ժամը 09։20-ին օդանավակայանը վերադարձել է սովորական աշխատանքային ռեժիմի։ Ծուխն առաջացել է հրդեհի հետևանքով շինարարական Strabag պահեստում», – նշել են մամուլի ծառայությունում։

Հրդեհը մակերեսը կազմել է 15 քառակուսի մետր, սակայն ծուխը ներթափանցել է օդափոխիչ համակարգ, որի հետևանքով մասնաշենքն ամբողջությամբ պատվել է ծխով։ Այդ պատճառով որոշել են տարհանել ուղևորներին և աշխատակիցներին։ ԱԻՆ–ի տվյալներով տարհանվել է շուրջ 3 հազար մարդ։

«Օդանավակայանի բուժծառայության աշխատակիցներին ոչ ոք օգնության խնդրանքով չի դիմել», – նշեց մամուլի ծառայության աշխատակիցը։

Արտակարգ ծառայությունների տվյալով` եթե որոշ ժամանակ առաջ օդանավակայանը հետաձգում էր մոտ 60 չվերթեր, ապա այժմ խոսքը 30 չվերթերի մասին է։

Հրդեհի պատճառով օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։

Լրահոս
0