Սիրիայի հայկական թաղամասերն ամբողջությամբ վերահսկվում են պետական ուժերի կողմից

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դամասկոսն ամեն օր ռմբակոծվում է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Ժոպար և Հարասթա թաղամասերից

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայի հայկական թաղամասերն ամբողջությամբ պետական ուժերի վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին Sputnik Արմենիա պորտալին հայտնեց Հայ-արաբական իրավական միության քարտուղար Վահե Մահշիկյանը:

Հիշեցնենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների` «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներն այլ ապստամբների ջոկատների հետ մարտի ընթացքում մոտեցել էին Դամասկոսի կենտրոնին և մի շարք հայկական թաղամասեր էին գրավել:

«Դամասկոսում վիճակն ընդհանուր առմամբ կայուն է և գտնվում է պետական ուժերի վերահսկողության ներքո, չհաշված այն, որ ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Ժոպար և Հարասթա թաղամասերից այն ամեն օր ռմբակոծվում է»,- ասաց Մահշիկյանը:

Նրա խոսքով` սեպտեմբերի 2-ին Լաթաքիայում ավտոմեքենա է պայթեցվել, ինչը մեծ վնասներ է պատճառել պաղեստինյան թաղամասերի բնակիչներին:

Լրահոս
0