Հայաստանը 22-րդն է այն երկրների ցանկում, որոնց երաշտ է սպառնում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЖара
Жара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խմելու և ոռոգման ջրերի պաշարների կրճատմանը նպաստում են կլիմայական փոփոխությունները, բնակչության քանակի աճը և ապրանքների և ծառայությունների մեծ ծավալների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը 22-րդն է այն 33 երկրներից, որոնք կարող են առաջիկա 25 տարվա ընթացքում երաշտի սպառնալիքի տակ հայտնվել, նշված է World Resources Institute–ի զեկույցում։

Դասակարգման աղյուսակում Հայաստանը հնարավոր առավելագույն հինգ միավորից ստացել է 4.6 միավոր։

Այդ ցուցակում են նաև Հայաստանի սահմանակից երկրները` Իրանը (13-րդ տեղում, 4,91 միավորով),  Ադրբեջանը (18-րդ տեղում, 4,69 միավորով) և Թուրքիան (27-րդ տեղում, 4,27 միավորով)։

Բահրեյնը, Քուվեյթն ու Քաթարն արժանացել են 5-ական միավորի։

Ինչպես նշվում է զեկույցում, խմելու և ոռոգման ջրերի պաշարների կրճատմանը նպաստում են կլիմայական փոփոխությունները, բնակչության քանակի աճը և ապրանքների և ծառայությունների մեծ ծավալների պահանջարկի բավարարման անհրաժեշտությունը։ —0-

Լրահոս
0