Խվորոստովսկին վերադառնում է բեմ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցРепетиция оперы "Демон"
Репетиция оперы Демон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դմիտրի Խվորոստովսկին գլխուղեղի քաղցկեղի բուժման կուրսից հետո այս ամիս Նյու Յորքում ելույթ կունենա Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի երեք բեմադրություններում։ Այս մասին նշված է երգչի կայքում։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որի մոտ մի քանի ամիս առաջ բժիշկները գլխուղեղի քաղցկեղ էին հայտնաբերել, բեմ է վերադառնում, նշված է երգչի պաշտոնական կայքում։

Սեպտեմբերին Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում նա կմասնակցի Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի երեք բեմադրություններին։

Ավելի վաղ հայտնել էին, որ գլխուղեղի քաղցկեղի պատճառով Խվորոստովսկին չեղյալ է հայտարարել բոլոր այն ելույթները, որոնք նախատեսված էին ամռանը։ Նա ճառագայթային թերապիայի կուրս էր անցնում։

«Բուժումն արդյունավետ է անցել, և Խվորոստովսկին պատրաստվում է այս ամիս բեմ վերադառնալ», – նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
0