ՀՀ նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ

© Photo / official site of the President of RAПрезидент Армении созвал заседание СБ в рамках учений “Молния-2015”
Президент Армении созвал заседание СБ в рамках учений “Молния-2015” - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հինգշաբթի երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Նիստում նա տեղեկացնելու է վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:

Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին:

Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ նախագահի ղեկավարությամբ, անցկացվում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները։

«Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Լրահոս
0