ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի– Sputnik. Եվրոպայի սխալ քաղաքականությունն` իր չափանիշները պարտադրելու առումով, դարձել է միգրանտների հետ կապված ճգնաժամային իրավիճակի պատճառներից մեկը, ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտարարել է, որ Եվրոպայում միգրանտների հետ կապված ճգնաժամը սպասելի էր։ Ռուսաստանը խոսել է այդ մասին և նախազգուշացրել մասշտաբային խնդիրների մասին։ «Մենք այդ մասին բազմիցս և վաղուց ասել ենք։ Ես կարծում եմ, որ դա լիովին սպասելի ճգնաժամ էր»,– ասել է Պուտինը` պատասխանելով Եվրոպայի միգրանտների իրավիճակի մասին հարցին։
«Ձեր խոնարհ ծառան մի քանի անգամ ասել է, որ լինելու են լայնածավալ խնդիրներ, եթե մեր, այսպես կոչված, արևմտյան գործընկերները վարեն սխալ արտաքին քաղաքականություն, հատկապես մահմեդական աշխարհի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի շրջաններում, որոնք նրանք տանում են մինչև հիմա»,– ասել է Պուտինը։
Նա նաև պարզաբանել է, թե որն է այդ քաղաքականության խնդիրը։ «Դա ի՞նչ քաղաքականություն է։ Դա իր չափանիշների պարտադրում է` հաշվի չառնելով այդ տարածաշրջանների պատմական, կրոնական, ազգային, մշակութային առանձնահատկությունները»,– պարզաբանել է նախագահը։
Պուտին. միգրանտների հետ կապված բարդ իրավիճակում «մեղավոր» է եվրոպական քաղաքականությունը
© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В.Путин принимает участие в работе первого Восточного экономического форума

© Sputnik / Алексей Дружинин
/ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ճգնաժամային իրավիճակը ստեղծվել է մահմեդական շրջաններում Արևմուտքի սխալ քաղաքականության պատճառով, որը պարտադրում է իր չափանիշները` առանց հաշվի առնելու պատմական, կրոնական և մշակութային առանձնահատկությունները